Tag: Հարկային օրենսգիրք
Չափ ու սահման, Հարկային օրենսգիրք
Արմեն.
Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:
Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:
[poll id=”21″]
Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…
Արտակ.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:
Ավելացվել է նոր ենթաբաժին
“Հարց ու պատասխան” բաժնում ավելացվել է նոր ենթաբաժին` “Հարկային օրենսգիրք”:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվելու են նոր հարկային օրենսգրքով:
Հարկային օրենսգրքի վերաբերյալ
Հարութ.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ նորություն կա “Հարկային օրենսգրքից”, ո՞ր փուլում է, և որտե՞ղ կարող եմ ծանոթանալ նախագծին: Շնորհակալություն:
Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը
Աղբյուր՝ © 168.am
“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Կարդալ ավելին “Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը” →
Վերջին մեկնաբանություններ