Tag: հավաստագիր

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից

Հովհաննես․

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025

Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․

1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։

Կանխավ շնորհակալություն։

ԲՏԱ նախարարության հաշվետվություն

Վահե․

Բարև Ձեզ։ Որևէ ծանուցում չեմ ստացել, սակայն այսպես ասած լսելով իմացա նման հաշվետվության մասին:

ԱՁ-ն շրջհարկի դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0 (Ծրագրային ապահովման մշակում): Աշխատում է բացառապես ՀՀ -ում։ Ծառայությունը մատուցվում է ՀՀ տարածքում: Հետևաբար ԲՏԱ հավաստագիր ստանալու կարիք չկա:

Հարց- 1. Արդո՞ք պարտադիր է տվյալ հաշվետվության ողղակումը իմ պարագայում

2. Եթե այո , ապա ի՞նչ է սպասվում, եթե հաշվետու ամսվա հաջրդող 5 աշխատանքային օրն արդեն անցել է

3. Արդո՞ք տվյալ հաշվետվությունն չուղարկելու հետևանքով կկրեմ պատասխանատվություն, եթե ԲՏԱ-ի կողմից չունեմ որևէ ծանուցում:

P.S. ԱՁ- գրանցվել է 02.01.2024-ին և գործունեություն ծավալվել է առնվազն այս ամիս:

ՏՏ ոլորտի շահութահարկի արտոնություն

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։

ՏՏ ոլորտի շահութահարկ 2024

Հայկ․

Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

ԱՁ հավաստագիր

Լյուդմիլա․

Ես նոր եմ Ա/Ձ գրանցել, ցանկանում էի իմանալ՝ հավաստագիրը ԱՁ-ի պետք է վերցնել այնտեղի ռեգիստրից, որտեղ որ գրանցվա՞ծ է։ Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է տանեմ հետս։

ՏՏ ոլորտի հավաստագիր 2024

Հովհաննես․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապաներ, ՏՏ ոլորտի հավաստագրի երկարացման հետ կապված նորություններ կա՞ն։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում

Գուրգեն․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:

Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:

Մի քանի հարց ունեմ.

1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

ԱՁ ստացել է ՏՏ հավաստագիր

Լիանա․

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

ՏՏ ոլորտի արտոնություններ

Նարինե․

Նորաբաց ՏՏ ոլորտի կազմակերպությունը տվել է շրջ․ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Դիմել է հավաստագիր ստանալու համար։ Հավաստագիր ստանալուց հետո որ անցնի հարկման ընդհանուր համակարգի, կարո՞ղ է օգտվել արտոնությունից։

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ: ՏՏ ոլորտում գործող ՀՀ կազմակերպությունը, ով գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի ՏՏ ոլորտի հավաստագիր, ծառայություններ է մատուցում օտարերկրյա կազմակերպություններին և, քանի որ ՀՀ-ից դուրս է ծառայության մատուցումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում: Միաժամանակ կազմակերպությունը ՀՀ-ում տարածքի վարձակալությունից վարձակալան վճար է վճարում ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությանը և ներկայումս կուտակել է ԱԱՀ-ի դեբետ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է կուտակված ԱԱՀ-ի դեբետը հետ ստանալ և եթե հնարավոր է՝ ի՞նչ կարգով է դա լինելու։

ՏՏ ոլորտ

Աննա․

Բարև Ձեզ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ուզում եմ ճշտել հետևյալ հարցերը.

1) անկախ նրանից, որ ՏՏ ոլորտի հավաստագրի մեջ գործողության ժամկետը գրված է մինչև 31.12.2022թ, համաձայն 26.12.2022թ ՀՕ-570-Ն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի, գործողության ժամկետը ավտոմատ երկարացվու՞մ է մինչև 2023թ դեկտեմբերի 31-ը։ Ոչ մի հայտարարության, գրության ներկայացնելու կարիք չկա՞

2) Հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կարո՞ղ ենք ներկայացնել info@hti.am էլեկտրոնային հասցեին, կամ e-request.am հարթակի միջոցով ԲՏԱ նախարարությանը

3) Հաշվետվության մեջ Գործունեության տեսակը դաշտում գրում ենք պարզապես ՏՏ ոլո՞րտ

Կանխավ շնորհակալություն:

ՏՏ ոլորտի գործունեություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախապես ներողություն եմ խնդրում շատ հարցեր հղելու համար։ Գործող ԱՁ-ն ուզում է դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։ Զբաղվելու է ֆրիլանս ծրագրավորմամբ։ ԱՁ-ն 1 տարի է ինչ գործում է որպես միկրոձեռնարկատիրություն։ Դասավանդում է։ Ունի մեկ աշխատող։ Նախկինում ցավոք չի դիմել հավաստագրի համար։

1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։

2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։

3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։

4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը – շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի

5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։

ՏՏ ոլորտի հարկեր

Սիրան․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի Ա/Ձ-ն, ով ունի հավաստագիր և աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, վճարու՞մ է արդյոք սոց․ վճար, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի։ Նախապես շնորհակալություն։

ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը

Էմմա.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։

Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։

Կանխավ շնորհակալություն։