Tag: հասույթի գիրք

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտե՞ղ են գրանցվում ապրանքների գները

Hasmik. Հարգելի հաշվապահներ, քանի որ վերջին 4-5 տարիների ընթացքում ես առևտրի ոլորտի հետ չեմ առընչվել, խնդրում եմ օգնել մի հարցում: Նախկինում առևտրի կետում առկա ապրանքների վաճառքի գները ֆիքսվում էին հասույթի գրանցման գրքում, հիմա ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որտե՞ղ և ինչպե՞ս են գրանցվում առկա ապրանքի վաճառքի գները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի վարման վերաբերյալ

Ռ.... Արդեն 1 ամիս է աշխատում եմ ԱԱՀ-ով և հասույթի գիրք չեմ վարել, խնդրում եմ ասացեք` ինչ կարող եմ անել, որ հնարավորինս լավ դուրս գամ այս իրավիճակից:
.ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահագն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի, եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում և ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որտեղ բնակության վայրի հասցեն գրված է ԱՁ-ի բնակության վայրը, իսկ առաքման վայրը նույնպես գրված է բնակության հասցեն, և ոչ թե այն խանութի հասցեն, որտեղից ԱՁ-ն պետք է վաճառի ձեռք բերված ապրանքը: Դա արդյո՞ք սխալ է, թե՞ ԱՁ-ն կարող է իր ձեռք բերված ապրանքը վաճառել տարբեր հասցեներում գտնվող խանութներից անկախ նրանից` հաշիվ ապրանքագրում ինչ հասցե է գրված, մանավանդ, որ ԱՁ-ն հասույթի գիրք չի վարում, քանի որ չի հարկվում ԱԱՀ-ով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պահեստ ունենալու հետ կապված

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զեղչի տրամադրում

Artur. Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ խանութում, որը նույն հասցեում զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտրով: Զեղչը հարկվու՞մ է, թե՞ ոչ, օրինակ ապրանքի գինը 100 000 դրամ է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական գնորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին (վերավաճառողներին)` 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։ Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։ Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք` ինչ ձևով ճիշտ կազմակերպենք այս գործընթացը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի վերաբերյալ

Լիանա. Խնդրում եմ օգնել հասույթի գրքի լրացման հարցով: Եթե հաստատագրված վճարով աշխատող կազմակերպություն է, ինչպե՞ս կարելի է գրանցել վաճառքի գները, եթե գնվում է ապրանքը` ենթադրենք մրգերը կգ-ով, սակայն վաճառվում է ափսեի մեջ դրված տարբեր մրգերով, ինչ-որ ֆիքսված գնով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի վերաբերյալ

Արփինե. Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի հետ կապված

Սյուզի. Բարև Ձեզ, հարց ունեմ կապված հասույթի գրքի վարման հետ: Եթե հասույթի գրքում ապրանքի գնի փոփոխություն եմ գրանցել (սխալմամբ), և հաջորդ օրը հաշիվ ապրանքագրով վաճառել տվյալ ապրանքից, բայց նախորդ գնով, և հիմա էլ վաճառում ենք նախորդ գնով, ու տվյալ գնի փոփոխության վրա ուղղակի գիծ եմ քաշել, ի՞նչ եք կարծում, դա ենթակա՞ է որևէ տուգանքի: Նաև կխնդրեմ ինձ տեղեկացնել հասույթի գրքի վարման կարգին կամ որևէ կայք, որտեղից հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ… Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան. Ողջույն բոլոր հաշվապահներին! Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից: Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի գրանցում հասույթի գրքում

N.N. Հարգելի մասնագետներ, ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշման և հասույթի գրքում գրանցելու հետ կապված հարց ունեմ: Ենթադրենք ներմուծվել է ապրանք, ինքնարժեքը որոշվում է սեփականության փոխանցման օրվա կուրսով գումարած մաքսային վճարներ գումարած տեխափոխման տրանսպորտային ծախսեր: Հասույթի գրքում որպես ապրանքի գնման արժեք նշվում է հենց այդ գումարը, թե՞ միայն ինվոյսում նշված գումարը արտահայտված ՀՀ դրամով: Նաև ինձ ասել են, որ հասույթի գրքում ներմուծված ապրանքի արժեքի սխալ գրանցումը ոչ մի պատասխանատվության չի հանգեցնում: Արդյո՞ք դա այդպես է: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ցուցադրում

Ելենա. 2 կազմակերպություն ուզում են համագործակցել եւ միմյանց խանութներում ապրանքներ ցուցադրեն: Ինչպե՞ս դա կազմակերպել: 1. Կնքվում է ցուցադրման պայմանագիր: Հանձնողը դուրս է գրում «հանձնման ընդունման ակտ», որը գրանցում է առաքման գրքում: 2.Ընդունողը այդ ապրանքը տեղադրում է ցուցադրման (ոչ վաճառքի) եւ հասույթի գրքում գրանցու՞մ է թե ոչ: 3.Ընդունողի մոտ այդ ապրանքի գնորդ է հայտնվում: Հանձնողը այդ ապրանքերի վաճառք է ձեւակերպու, գրում է հ/ֆ գրքում՞ որը գրանցվում է առաքման գրքում: Իկս ինչպես է ետվերադարձ կատարում այդ ապրանքի, որպեսզի կարողանա վաճառել այն ընդունող խանութին? 4.Այդ Հ/Ֆ Ընդունող խանութը գրանցում է իր հասույթի գրքում եւ վաճառում է: 5.Իսկ եթե գնորդ չի հայտնվել եւ ապրանքը ետ է վերադարձվում Հանձնող խանութին: Նա ինչպե՞ս է դա ետ ընդունում, ի՞նչ հիմնավորող փաստաթղթերով, եւ ինչ-որ տեղ գրանցվու՞մ է դա արդյոք: Շատ շնորակալ կլինեմ պատասխանի եւ օգնության համար: Ով առնչվել է այդպիսի գործարքների հետ կխնդրեմ հնարավորության դեպքում նշել էլ. փոստը ավելի մանրամասներ ճշտելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութի հասցեի փոփոխման հետ կապված

Աննա. Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցիս. խանութի հասցեի փոփոխման հետ կապված գրվում է տեղափոխվող ապրանքների ելքի ապրանքագիր, լրացվում է առաքման գրքում: Նոր հասցեով հասույթի գրքում պե՞ տք է լրացվեն տեղափոխված ապրանքները, թե ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ. Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման բեռնագիր

Ելենա. Ողջույն բոլորին... Հարց ունեմ կապված ռուսերեն ասած «на реализацию» տեղափոխման հետ: Փորձում եմ իմ աշխատանքում կիրառել վաճառքի համար մի շատ մեր կազմակերպության համար կարեւոր ձեւ: Ունեմ X քանակի ապրանք: Ուզում եմ տեղափոխել Ա խանութ ցուցադրման, հետեւաբար գրում էմ տեղափոխման ամփոփագիր նշելով գրքի համարն ու տողը եւ գրանցում եմ «ԱՌԱՔՄԱՆ»գրքում (ԻՆՉ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՆՇԵՄ ԳՐՔՈՒՄ???): Ապրանքից վաճառվեց Y հատ: «Հասույթի» գրքում մուտք եմ Ա խանութից «տեղափոխման բեռնագրով» ետ ընդունած անում X-Y չվաճառվող քանակը, ԻՍԿ ԻՆՉ ԳՆՈՎ ՉԳԻՏԵՄ ԻՆՁ ԵՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ: 2 բեռնագրերով առաջացած տարբերությունով՝ Y հատ ապրանքի համար գրում եմ Հ/Ա ու արդեն չեմ գրանցում գրքում: Խնդրում եմ օգնեք հասկանալ գործընթացս ճիշտ է այդպես օրենքով: Եվ որտեղ ընդհանրապես կարելի է կարդալ այս ձեւի մասին???? Շնորակալ կլինեմ արձագանքների համա....
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.

MisterA.
  1. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
  2. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
  3. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա Մանրամասն