
Պասկալի գումարող մեքենան


Կուրտա մեխանիկական հաշվիչը

Ցանկացած կոլեկցիոների հաշվապահի կհետաքրքրի սրճաղացի նման այս զարմանալի մեխանիկական հաշվիչը, որը մինչև անցած դարի 70-ական թվականներին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ի հայտ գալը համարվում էր ամենահարմար գրպանի հաշվիչը: Սարքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին մեխանիկական է և որևէ սնուցման կարիք չունի:

Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները
Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված "Անտիկիտերայի Մեխանիզմը" 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:
Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:
Մանրամասն
Լեյբնիցի հաշվիչ սարքը

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:
Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Մանրամասն

Ամենաճիշտ հաշվիչը
Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:
Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ