
Ինչպե՞ս կազմել առհաշիվ հաշվետվությունը
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության աշխատողին փոխանցվել է գումար կազմակերպության մեքենայի նորոգման համար, ինչպե՞ս պետք է կազմել առհաշիվի հաշվետվություն, եթե բոլոր ծառայություններն ու ապրանքները ձեռք են բերվել շուկայից առանց ՀԴՄ կտրոնների։

Ծախսեր անձնական հաշվից
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի տնօրենը ամիսներ շարունակ իր անձնական հաշվից կատարել է ծախսեր ՍՊԸ-ի համար (օրինակ՝ գրասենյակի կոմունալները), հիմա ինչպե՞ս ձևակերպել այդ պարտքը ու փոխհատուցել գունարները։ Շնորհակալություն։

Կանխիկի սահմանափակումներ
Gegham Bagrazyan.
Առհաշիվ տրված գումարով հաշվետու անձը կազմակերպության համար ՀԴՄ-ով ամսվա ընթացքում ձեռք է բերել նյութեր և կանխիկ վճարել ամեն ՀԴՄ-ի համար տարբեր օրերին 15-ից 50 հազար դրամ՝ ընդամենը 500 հազար դրամ, որը դրամարկղից կանխիկ վճարվել է 2 տարբեր օրերին՝ 230 և 270 հազար դրամ։ Կանխիկի սահմանափակումներ հաշվի առած՝ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը առհաշիվ անձին և մատակարարին, եթե չի գերազանցվել 300 հազար դրամը 2022թ-ի հուլիսից: Նույնը վերաբերվում է շուկայից գնումներին, որոնք նույնպես կատարվել են կանխիկ և չեն գերազանցել 300 հազար դրամը։

Փոխանցում հաշվետու անձին
Աննա․
Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ