Tag: հաշվեհամարներ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

Նառա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է բանկային հաշիվ բացել

Արմեն. Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացելուց հետո պե՞տք է նաև բացել ինչ-որ առանձնահատուկ բանկային հաշվեհամար, թե՞ արդեն գործող հաշվեհամարը կարելի է կցել ՍՊԸ-ին և վերջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարման հաշվեհամարների վերաբերյալ

Ռիտա. ՍՊԸ-ների դրոշմանիշային վճարի և միասնական վճարի հաշվեհամարները նույն բյուջետային կազմակերպությունների հաշվեհամարնե՞րն են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը և սոցիալական վճարը

Արմեն․ Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Գոհար. Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխան

Միասնական հաշվեհամարի վերաբերյալ

Ավետիք. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել կամ հղում տալ, թե որտեղ է պաշտոնապես գրված միասնական հաշվեհամարը, և ինչպե՞ս (ի՞նչ տեքստով, նպատակով) կատարել առանձին հարկերի փոխանցումները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները

Կարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները (աշխատավարձից պահվող 1 000 դրամները):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվեհամարների վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել տուգանքը

Էմմա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն հաշվետվությունը ուշ ներկայաղնելու համար վարչական տուգանքը ո՞ր հաշվեհամարին պետք է վճարի: taxservice.am և taxinfo.am կայքերում տարբեր հաշվեհամարներ են նշված:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը

Գոհար. Խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը վարձակալել է ավտոմեքենա ֆիզիկական անձից: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին փոխանցել եկամտային հարկը

Հելեն. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալական վճարից գանձվող եկամտահարկի վճարում

Լուիզա. Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Ա/Ձ վարձակալական վճարից գանձվող եկամտահարկը ի՞նչ հաշվեհամարով է մուծելու: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային վճարների հաշվեհամարներ

Արման. Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ արտոնագրային վճարի վճարման հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար տարբեր են: Խնդրում եմ գրել այդ հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագիր ստանալու և արտոնագրային վճար վճարելու հետ կապված

Դավիթ Ասատրյան. Ե՞րբ պետք է վճարվի արտոնագրային վճարը 2-րդ եռամսյակում գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես ավտոտեխսպասարկման կայանի համար` մարտի 28-ին, 29-ին, 30-ին, թե՞ ապրիլի 2-ին, 3-ին: Ստացվում է, որ շուտ չես կարող, իսկ ուշ էլ վճարելու դեպքում պետք է կայանը փակես մինչև արտոնագիր ստանալը: Հատվածներ օրենքից` Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին: Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը: Այս երեք հատվածներից ես այդպես եմ ենթադրում: Եվ ընդհանրապես, ո՞ր հաշվին պետք է վճարվի արտոնագրային վճարը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

N. Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովության վճարի փոխանցում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, չիմանալու պատճառով գործատուի սոցը փոխանցել եմ աշխատողներից պահվող 3 տոկոսի սոցի հաշվեհամարին` 900005035010: Խնդրում եմ խորհուրդ տվեք` կարո՞ղ եմ արդյոք դիմել փոխանցումը մյուս` 900005035028 հաշվեհամարին փոխանցեն, թե արդեն ուշ է, տույժ պետք է վճարել 0,15%:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Կարեն Մարտիրոսյան. Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա. Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն: