
Չհաշվանցվող ԱԱՀ որպես ծախս ճանաչում
Անի․
Բարև Ձեզ։ Չհաշվանցվող ԱԱՀ-ն համարվու՞մ է արդյոք նվազեցվող ծախս, եթե գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից, ստացած հաշիվերի ԱԱՀ-ն ներառու՞մ են ծախսերի մեջ և նվազեցնում շահութահարկի հաշվարկի դեպքում։

Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ապրանք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ընդհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ապրանք, որի համար ստացել է հանձնման-ընդունման ակտ, որտեղ երևում է ընդամենը 23 000 000 դրամը և ԱԱՀ 3 833 333։ Կասե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում սա պետք է արտացոլեմ, որպեսզի ամեն ամիս ստանամ ապրանքների մատակարարաման հաշիվ ապրանքագիր և այդ հաշվի ԱԱՀ հաշվանցեմ: Շնորհակալ եմ։

ԱԱՀ վերադարձ մեքենայի ձեռքբերման դեպքում
Անի․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ - ով աշխատող ընկերությունը ցանկանում է ձեռք բերել մարդատար մեքենա և այն գրանցել ՍՊԸ - ի անունով, կարո՞ղ է արդյոք ձեռք բերման ԱԱՀ - ն վերադարձնել կամ օգտագործել։ Շնորհակալություն։

ԱՁ զբաղվում է միրգ – բանջարեղենի առք ու վաճառքով
Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն զբաղվում է միրգ - բանջարեղենի գնմամբ գյուղացիներից և մեծածախ վաճառքով: Կասե՞ք խնդրում եմ՝ գյուղացիներից ի՞նչ փաստաթղթեր, տեղեկանքներ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի ԱԱՀ դեբետագրվի, ամսվա վերջում հաշվանցելու նպատակով: Կանխավ շնորհակալ եմ:

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում կուտակված դեբետի հաշվին
Նոնա․
Խնդրում եմ պարզաբանել: Կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում: Միասնական հաշվում ունի կուտակված ԱԱՀ-ի դեբետային գումար: Արդյո՞ք ԵՏՄ երկրից ներմուծվող ավտոմեքենայի ԱԱՀ-ը հնարավո՞ր է հաշվանցել այդ դեբետի հաշվին (այսինքն չվճարել ԱԱՀ-ն):

Արդյո՞ք ԱԱՀ գումարները հաշվանցման ենթակա են
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով , գործունեության տեսակը՝ ուղևորափոխադրումներ ավտոբուսով, մինչև սեպտեմբերի 1-ը աշխատում է պետ․ տուրք վճար ամսական որպես հարկ, սեպտեմբերի 1-ից պետք է վճարի շրջանառությունից ԱԱՀ, կասե՞ք խնդրեմ՝ իսկ ձեռքբերումների մասով կարո՞ղ է բոլոր հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ գումարները հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում
Աիդա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իրականացրել է ներմուծում ՌԴ-ից՝ ավտոպահեստամասեր, հաջորդ տարի անցել է ԱԱՀ-ի և ունեցել է ապրանքային մնացորդ, որը վաճառել է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք իրավունք ունի շրջհարկով աշխատելու ժամանակ ներմուծված ապրանքների ԱԱՀ-ն հաշվանցելու։

ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ ձևակերպումներ
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ստացել է 600 000 դրամի (ԱԱՀ-ով) նյութեր ապրիլ ամսին։ 100 000 ՀՀ դրամի ԱԱՀ-ն ապրիլ ամսին հաշվանցել ենք։ Հունիս ամսին այդ նյութերը օգտագործել ենք ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ 100 000 դրամի ԱԱՀ-ն հունիս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռքբերումների պակասեցում տալուց բացի ի՞նչ այլ հաշվապահական ձևակերպումներ պետք է կատարել։ Ի՞նչ հաշվապահական գործառնություններ պետք է կատարել։

Պարտքի մարում եռակողմ համաձայնագրի հիման վրա
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունները եռակողմ համաձայնագիր են կնքել և կատարել են պարտավորությունների հաշվանցում։ Մեր ընկերությունը ունեցել է 15 000 000 ՀՀ դրամի պարտավորություն, և համաձայնագրի համաձայն մեր պարտքը զրոյացել է։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կատարել հաշվապահական ձևակերպումները։

Ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում
Սիրանուշ․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, որը զբաղվում է կարի արտադրությամբ, աշխատել է շրջանառության հարկով և 2024թ մայիսին անցել է ԱԱՀ դաշտ։ Սակայն 2024թ ստացել է հարկային հաշիվներ հումք գնելու դիմաց և ունի ապրանքային մնացորդ։ Կարո՞ղ է արդյոք ԱԱՀ մայիսի հաշվարկի մեջ հաշվանցել մինչև մայիս ստացված հումքի դիմաց հարկային հաշիվները։

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ
Գայանե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել՝ ինչպե՞ս է իրականացվում ԱԱՀ դեբետի վերադարձը։ Ինչպե՞ս է վերադարձման կարգը, և ո՞ր համարի հաշվետվությունով կարող եմ ԱԱՀ-ի դեբետի ետ վերադարձ անել։ Կանխավ շնորհակալ եմ:

Ծրագրի ձեռքբերում ոչ ռեզիդենտից
Անահիտ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
ՀՀ Ընկերությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերում համակարգչային ծրագիր 100$ արժողությամբ:
1. Ինքնահաշիվը կարո՞ղ եմ գրել մի քանի ամիս անց
2. ԱԱՀ հաշվետվությունում ո՞ր տողում է պետք ցույց տալ և ինչպե՞ս (ԱԱՀ ցույց տալի՞ս եմ, թե՞ ոչ, նվազեցվու՞մ է, թե՞ ոչ, և ո՞ր տողում)։

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ մի հարց ունեմ․ ԱՁ-ն մարտի 13-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու մեջ: Այդպես աշխատելու դեպքում ես շա՞տ եմ կորուստներ ունենում գումարային առումով։

Նվերի ձևակերպում
Հայկ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ձեռք է բերել 24 հատ նույն ապրանքից՝ որպես նվեր կանանց տոնի առթիվ: Հարց 1. Կարելի՞ է վերագրել որպես ծախս 7148 հաշվին։ Հարց 2․ Շահութահարկի տեսանկյունից իրավունք կա՞ ԱԱՀ-ն հաշվանցել և ամբողջ գումարի չափով ծախս ճանաչել:

Շրջանառության հարկի հայտարարություն չի ներկայացվել
Lia.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023 թվականին շրջանառության հարկի հայտարարություն չի տվել, հայտնվել է ԱԱՀ-ի դաշտում։ Ներկայացրել է 216 ձևը, որը հարկայինի պնդմամբ որևէ ազդեցություն չունի, սակայն կամերալներ է գալիս, որ ԱԱՀ հաշվանցելու իրավունք չունեինք։ Նման պրակտիկա ունեցե՞լ եք։ Արդյո՞ք բողոքարկման հանձնաժողով դիմելուց կարելի է արդյունքի հասնել։

Շահաբաժնի արտացոլում 165 ձևում
Հայկ․
Բարև Ձեզ: 2023թ. ընթացքում ՍՊԸ-ի հիմնադրին վճարել եմ շահաբաժին, սակայն փաստացի գումար չեմ տվել, այլ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Այժմ 165 ձևը պե՞տք է ներկայացնել: Եվ արդյո՞ք ժամկետը մինչև ապրիլի 20-ն է: Շնորհակալություն։

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Աստղիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն հունվարի 12-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն տալով աշխատելու ու ավտոմատ կերպով ԱԱՀ դաշտում աշխատելու միջև, ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ ԱԱՀ-ի հաշվանցման սահմանափակումների մեջ այդ մասով կոնկրետ սահմանափակում նշված չէր։

Միկրոձեռնարկատերը գույք է ներմուծել
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
Մարզում գրանցված ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր։ Ներմուծել է գույք արտահանման նպատակով, բայց մինչ օրս չի արտահանել։
Հարց 1․ Շրջանառության դաշտում աշխատելու դեպքում կարո՞ղ է կատարել վերը նշված գույքի արտահանում և շրջանառության գումարը նվազեցնել ներմուծված գույքի ձեռքբերման գնով, թե՞ պետք է վճարի 5% շրջ. հարկ, քանի իր այդ գույքը ձեռք է բերել միկրոձեռնարկատեր եղած ժամանակահատվածում
Հարց 2. Հարկման ընդհանուր համակարգում աշխատելու դեպքում կարո՞ղ է մաքսային մարմնին վճարված ԱԱՀ-ն դեբետագրել
Վերջին մեկնաբանություններ