
Հրամանների համարակալում
Անյա.
Բարև Ձեզ։ Մի ճշտում եմ ցանկանում կատարել։ Աշխատակցին ազատելու դեպքում, ըստ ազատման հիմքի, հրամանի մեջ համարները տարբե՞ր են լինում, թե՞ կարող եմ հերթականությամբ շարունակել։

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Մելինե.
Ողջույն։ Դրամարկղային գրքում յուրաքանչյուր տարի օրդերների համարակալումը պետք է սկսել մեկից, թե՞ կարելի է շարունակել։

Հրամանների համարակալման վերաբերյալ
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պարտադիր է, որ կազմակերպության փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր) համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվի 1-ից, թե՞ կարելի է հաջորդ տարի շարունակել նախորդ տարվա համարակալմամբ: Այդ կարգը որտեղի՞ց է հնարավոր գտնել:

Հրամանագրքի համարակալման վերաբերյալ
Ստեփան․
Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց․
Հրամանագիրքը վերջացել է ապրիլ ամսին, նոր հրամանագիրքը պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից։

Դրամարկղային գրքի համարակալում
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք. դրամարկղային գրքի ելք-մուտքի համարակալումը ինչպե՞ս է ճիշտ կատարել` 001, թե՞ 1, թե՞ հատուկ ձև չկա:

Աշխատանքային պայմանագրերի համարակալման վերաբերյալ
Ողջույն, հարգելի գործընկերներ:
Կարելի՞ է արդյոք աշխատանքային պայմանագրերը համարակելել յուրաքանչյուր տարի 01 համարից, օրինակ՝ 01/2020 կամ 01/2021: Աշխատանքային պայմանագրերի համարակալումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրերի համարակալում
Գայանե.
Հարգելի գործընկերներ, ճի՞շտ է արդյոք աշխատանքի ընդունման պայմանագրերը ամեն տարի սկսել նոր` 01 համարակալումից:

Փաստաթղթերի համարակալում
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,
ի՞նչ տուգանք է հասնում դրամարկղային փաստաթղթերի համարակալման ժամանակ հաջորդականության խախտման համար, այսինքն, օրինակ, ելքի օրդեր N 10-ից հետո 12 համարակալելու դեպքում:

Տեղեկանքների համարակալում
Tatevik.
Արդյո՞ք անհրաժեշտ է կազմակերպության կողմից տրամադրվող տեղեկանքները համարակալել:

Լիազորագրերի համարակալում
Կարինե.
Բարև: Ինձ պետք է ձեր օգնությունը: Կարո՞ղ եք ասել` ինչպես կարող եմ համարակալել դուրս գրվող լիազորագրերը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ