Tag: կրիպտոարժույթ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձատրությունը ստացվում է կրիպտոարժույթով

Աննա․

Բարև ձեզ, ես կատարում եմ ֆրիլանս աշխատանք և վարձավճարը ստանում եմ կրիպտոարժույթով: Այդ արժույթը վաճառում եմ մաս-մաս, գումարը ստանում եմ իմ բանկային հաշվին: Լսել եմ, որ 2025 թվականից պետք է հայտարարագրվի բոլոր եկամուտները, խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում: Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

բիթքոին
Օգտակար

Բիթքոին

բիթքոին

Բիթքոին - փոխարժեքն այս պահին․

Բիթքոին - ի՞նչ է դա

Բիթքոինը, նաև՝ բիթքոյն, (bitcoin, BTC, անգլերեն bit - բիտ՝ տեղեկատվության միավոր և coin – մետաղադրամ) առաջին հաջող ապակենտրոնացված կրիպտոարժույթն է, և միևնույն ժամանակ այն առաջին կրիպտոարժույթներից է, որի համար ի սկզբանե սահմանվել է թողարկման որոշակի սահմանաչափ:

Սատոշի Նակամոտո կեղծանունով մի մարդ կազմակերպեց այս կրիպտոարժույթը և հիմնեց դրա ստեղծման և կառավարման տեխնոլոգիան: 2008 թվականին Նակամոտոն սահմանեց բիթքոինների առավելագույն քանակը, որոնք ստեղծվում են համակարգիչների բաշխված ցանցի կողմից՝ 21 միլիոն: Բիթքոինների առաջարկի այս սահմանափակումն ապահովում է դրամական միավորի պահանջարկը, որն արդյունքում թանկանում է։

Ի դեպ, բիթքոինի ամենափոքր միավորը կոչվում է սատոշի՝ բիթքոինի հեղինակի անունով։ 1 սատոշին = 0.00000001 բիթքոին։

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրիպտոարժույթի առք և վաճառք

Գևորգ Ղահրամանյան․

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ կրիպտոարժույթի առք ու վաճառքով միջազգային կրիպտոարժույթի բորսաներում, կխնդրեի պարզաբանենք՝ առք ու վաճառքից ստացված եկամուտներից ես ինչպե՞ս և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ: 1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել: 2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել: Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:
ՀետաքրքիրՊատմություններՓաստեր

4 տոննա քաշով դրամները – Ռաի քարեր

Ռաի դրամները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի Յապ կղզիների վրա, իրենցից ներկայացնում են քարե սկավառակներ, թվով 6 000 հատ՝ պատրաստված կրաքարից։ Ամենամեծ քարերը ունեն 3,6 մետր տրամագիծ և 4 տոննա զանգված, իսկ ամենափոքրերը՝ 7-8 սմ չափեր։ Քարե դրամները Յապում են հայտնվել հարևան Պալաու կղզուց։ Մի քանի հարյուր տարի առաջ Յապի բնակիչները գնացել են ձկնորսության և մոլորվելով՝ հայտնվել են Պալաու կղզու վրա։ Տեսնելով կրաքարե կառուցվածքներ՝ նրանք պոկել են մի կտոր և կետի (ջրային կենդանու) ձև տվել դրան։ Այս քանդակը տուն բերելով՝ այն անվանել են "ռաի", ինչը տեղացիների լեզվով նշանակում է "կետ"։ Այդ ժամանակ տեղացիները որպես արժույթ օգտագործում էին ամեն ինչ՝ խխունջներ, համեմունքներ և այլն, և այդ պատճառով Մանրամասն