Tag: կրթություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի շաբաթական աշխատաժամանակը

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։ Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արման Հարությունյան. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ: 1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը: 2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ: 3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրավորման դասընթացների կազմակերպում

Եղիա. Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Ժաննա. ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Աշոտ. Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ, այս գործունեությունը պահանջու՞մ է լիցենզիա կամ որևէ թույլտվություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահություն վարելու համար

Մարիամ․ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, թե դպրոցի հաշվապահության իրականացման համար ի՞նչ կոնկրետ ծրագրերի և հաշվապահական տարրերի պետք է տիրապետել։ Եվ եթե կան նյութեր, խնդրում եմ, տրամադրեք։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝ 1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը, 2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին, 3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարօրյա խմբակ բացելու համար

Էլեն. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչուհու հավելավճարը չի հաշվարկվել

Անուշ. Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ: Մեզ հասնում է տետրերի ստուգման գումար՝ աշխատավարձի 10 %, սակայն հաշվապահի չհաշվարկելու պատճառով ես այդ գումարը չեմ ստացել մեկ ամբողջ ուսումնական տարի: Հիմա ես ի՞նչ օրենքով կարող եմ ստանալ այդ գումարը, և արդյո՞ք ինձ դրա համար տուգանքներ չպետք է վճարեն: Հաշվապահն ասում է՝ «հիմք չունեմ վճարելու», քանի որ ՀՀԿԳՄՍՆ առանց այդ գումարի է հաստատել տարիֆիկացիան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողությունը

Արաքսյա. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ ներառական կրթության գործընթացում աշխատող լոգոպեդի շաբաթական աշխատաժամանակը որքան է: Ես կարո՞ղ եմ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածը։
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի աշխատանքային ստաժը

Alvard. Բարև ձեզ, ես ավարտել եմ հեռակա ֆակուլտետի Մանկավարժության բաժինը, 1 տարվա ընթացքում ընդունվել եմ աշխատանքի: Արդյո՞ք իմ սովորած տարիները կգրվեն աշխատանքային գրքույկի մեջ: Շնորհակալություն: