Tag: կորուստներ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ թղթակցություն կլինի

Աշոտ․

Կազմակերպել ենք արտադրություն, ստացել ենք կաղամբ, որը երկար ժամանակ պահուստում մնալու պատճառով վնասվել է, և իր ծավալը քչացել է, ինչպիսի՞ թղթակցություն կլինի։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը

Գոռ․ 2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները: 1. Անհատույց ստացվել է ներդումային գույք: 2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝ Ա) սկզբնական արժեքով, Բ) կուտակված մաշվածությունը: 3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համախառն եկամտից նվազեցում

Արտակ․ Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեխնոլոգիական կորուստների փաստաթղթավորման օրինակ

Անի. Բարև ձեզ: Կարո՞ղ է որևէ մեկը տեխնոլոգիական կորուստների վերաբերյալ փաստաթղթավորման օրինակ ունենա (05.10.2017թ.-ի 1261-Ն որոշում): Եթե կարող եք, ուղարկեք ani.agasevna շնիկ gmail.com էլ. փոստին: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափեր

Արմեն. Հարգելի կոլեգաներ, որո՞նք են "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում նշված` համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափերը: Խնդրում եմ գրել համապատասխան որոշման համարը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ... Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կորուստների դուրս գրման ակտ

Հասմիկ. Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև: Կանխավ շնորհակալություն