Tag: կոմունալ ծախսեր

Վարձակալած տարածքի կոմունալ վճարումներ

Մերի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս վարձակալության պայմանագրի միջոցով կարգավորել այս դեպքը՝ տարածքի կոմունալ վճարումները կատարում է ֆիզ. անձը իր միջոցներից, այժմ ցանկանում է կոմունալ վճարումները կատարել ՍՊԸ-ի հաշվից։

Գույքի ձեռքբերում առանց փաստաթղթի

Մելինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ, կարո՞ղ եք ինձ օգնել

1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:

2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:

3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս

4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք

Շրջանառության հարկի նվազեցումներ

Անի․

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել. հանրային սննդի ոլորտում շրջհարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ են կոմունալ ծախսերը, աշխատավարձը՝ տնօրենին և աշխատակիցներին, տարածքի վարձավճարը ֆիզ անձից (պայմանագիր կա): Շնորհակալ եմ։

Կոմունալ ծախսերի ներառում հաշվի մեջ

Ալլա․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը տվել վարձակալության: Այդ տարածքի հոսանքի ու ջրի հարկային հաշիվները գրվում են վարձատուին, և վարձատուն ամեն ամիս կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով հարկային հաշիվ է դուրս գրում վարձակալին: Այս տարվանից համատիրությունից վարձատուն այդ տարածքի համար սկսել է առանց ԱԱՀ-ի հաշիվ ստանալ, և հարց է առաջացել՝ այդ առանց ԱԱՀ հաշիվը վարձատուն ինչպե՞ս պետք է դուրս գրի վարձակալից այդ գումարը հետ ստանալու համար: Պայմանագրով ֆիքսված է, որ բոլոր տեսակի վճարները՝ հոսանք, ջուր, աղբ, համատիրություն, վճարում է վարձակալը , բայց ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է առանց ԱԱՀ հաշիվ դուրս գրել։