Tag: կնիք

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի համար կնիքի առկայությունը պարտադի՞ր է, թե ոչ, եթե այո, ո՞ր օրենքով, և պայմանագրի համար միայն ստորագրությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

Դավիթ. Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա "Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին" ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան. Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է գրանցվել

Zhanna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել մի քանի խորհրդով ԱՁ-ի հետ կապված: 1. Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի ԱՁ-ն ունենա կնիք` կլոր կնիք, դրոշմակնիք կամ այլ: 2. Պետ. ռեգիստրից ԱՁ-ի վկայականը վերցնելուց հետո ԱՁ-ն ի՞նչ այլ պարտավորություններ` հարկային, գործառնական, ունի: 3. Հարկային և մաքսային ծառայություններն առանձնացվա՞ծ են, թե՞ միասնական են գործում: 4. Ինչպե՞ս կարող եմ ճշտել մինչ ապրանքներ ներմուծելը, որքան են դրանց մաքսազերծման արժեքները և ի՞նչ հարկումների են ենթակա: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք կնքել հարկային հաշիվը

Nelli. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Շինանյութի վաճառք իրականացնելու համար

Դավիթ. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարման հանձնարարականի վերաբերյալ

Նունե. Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխել է անվանումը

Անժելա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք` ինչպես վարվեմ հետևյալ իրավիճակում: Կազմակերպությունը փոխել է անվանումը և հետևաբար կնիքը, մինչ անվանումը փոխելը աշխատողներ է ազատել աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկներում ազատման գրառման տակ կնիք չի դրվել: Ի՞նչ պետք է անեմ հիմա, որպեսզի այդ մարդիկ հետագայում խնդիրներ չունենան: Միգուցե դնե՞մ այժմյան կնիքը, բայց միևնույն ժամանակ տեղեկանք տամ, որ կազմակերպությունն անվանափոխվել է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Աննա. Ըստ օրենքի առաջին գործատուն պետք է ուսման տարիները գրանցի աշխատանքային գրքույկում, բայց ինչքանո՞վ ճիշտ կլինի գործատուի կնիքը դնել: Թե՞ աշխատողը բուհում գրանցել տա, նոր ներկայացնի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կնիք ունենալ

Լուսինե. Խնդրում եմ օգնել: Փաստաբանները, եթե ունեն ԱՁ-ի կարգավիճակ, ապա կնիք ունենու՞մ են, և եթե այո, ապա կնիքի վրա հարկային կոդ նշվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության ժամանակ

Արթուր. Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով: