Tag: կենսաթոշակ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Թոշակառուն հանդիսանում է ԱՁ

Nara.

Հանդիսանում եմ ԱՁ-ի տնօրեն, ստանում եմ թոշակ, որը ձևակերպել եմ 2 տարի առաջ։ Ուզում եմ վերահաշվարկեն թոշակս։ Online.ssa.am հարթակի վրա ներկայացրել եմ դիմում կենսաթոշակի վերահաշվարկման համար, բայց մերժել են դիմումս։ Մերժման պատճառ՝ Դիմողը վարձու աշխատող չէ։ Բայց ամեն տարի մուծում եմ 60 հազ դրամ սոց ԱՁ-ի կողմից։ Կարո՞ղ եք պարզաբանեք, ԱՁ-ի տնօրենը չի՞ համարվում վարձու աշխատող։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կենսաթոշակի հաշվարկ

Արթուր․

Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի թոշակի ավելացում

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է անցնել թոշակի

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանքի հարկեր

Հռիփսիմե․

Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:

1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:

2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:

3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը

Շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կենսաթոշակային տարիքի աշխատող

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ եթե մանկապարտեզի աշխատողի 65 տարին այս տարի է լրանում, մենք 63 տարեկանում նրան չենք ծանուցել տարիքային կեսաթոշակի համար։ Այժմ ու՞շ չի, եթե ծանուցենք (նրա 65 տ լրանում է 2023 փետրվարին) և 6 ամսով երկարաձգենք, իրավունք ունե՞նք։ Օրենքի խախտում անում ենք, թե՞ ոչ, օրենքի հղում կա՞։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժ

Գրիշա. Ես 75 տարեկան եմ։ Թոշակի անցել եմ 2011 թվականի հունիսի 20֊ին։ Աշխատանքային ստաժը կազմել է 43 տարի 5 ամիս 24 օր։ Եվ շարունակել եմ աշխատել մինչ 2022 թվականի ապրիլի 15 ներառյալ։ Ստաժը կազմում է 54 տարի 5 ամիս 19 օր։ 5 ամիս 19 օրը մնացել է, որպես պոչ և ֆինանսական հաշվարկին չի մասնակցել։ ԻՆՉՈ՞Ւ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ:Հարցս հետևյալն է՝ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրում: Մեր պայմանագրերում այդ կետը բացակայում է: Նոր աշխատանքի ընդունվողի համար աշխատանքային պայմանագիր կնքելուց արդյո՞ք կարող եմ ավելացնել նոր կետ և ինչպե՞ս ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն: