Tag: կարգապահական

Պարտավորագիր վերցնելու պահանջ

Անի․

Բարև ձեզ։ Աշխատողներին ընկերության ներքին կարգապահական կանոններին ծանոթացնելու համար պարտադի՞ր է արդյոք նրանցից գրավոր պարտավորագիր վերցնել իրենց ստորագրությամբ, որով կհավաստեն, որ ծանոթացել են կանոններին:

Ներքին կանոնակարգման ձև

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի՛ ոլորտի մասնագետներ։ Կարո՞ղ եք ուղղորդել, թե որտե՞ղ կարելի է գտնել Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգի ձև: Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ ներքին կարգապահական կանոնակարգ

Արմինե․

ՍՊԸ ներքին կարգապահական կանոնակարգն օրենքի ո՞ր հոդվածով է հաստատվում։

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Արմինե.

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու մասին է հարցս:

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին, շատ հրատապ է:

Եթե կազմակերպության գանձապահը առանց նախապես զգուշացնելու չի ներկայացել աշխատանքի 12 օր, ինչը մեր կազմակրեպությունում համարվում է կարգապահական կանոնների խախտում, կարո՞ղ եմ նրան այդ հիմքով ազատել աշխատանքից, ըստ ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետի, որտեղ ասվում է մեջբերում եմ` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, ընդ որում ըստ 123-րդ հոդվածի այս դեպքում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը:

Եվ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, 13-րդ օրը ներկայացել է աշխատանքի և հաջորդ օրը բերել է անաշխատունակության թերթիկ, դա ինչ որ նշանակություն ունի՞, թե միևնույնն է անհարգելի բացակայել է, քանի որ չի զգուշացրել, մեր կարգապահական կանոններում գրված է` առանց զգուշացնելու բացակայությունը համարվում է անհարգելի, նաև հայտարարությունը փակցված է մուտքի մոտ, որ ուշանալու կամ բացակայելու դեպքում զգուշացնեն, ես վստահ եմ, որ իրենք դատարան են դիմելու, նախկինում ևս մեկ անգամ բացակայել էր, ես եմ զանգել հարցնեմ, թե ինչու չի գալիս, բացի այդ մենք ունենք վերծանումները հեռախոսի, որ ոչ ոք իրեն կամ իրենց տուն չի զանգել, տեղեկանալու, թե ինչու չի ներկայացել:

Նշեմ նաև, որ կազմակերպությունն ունի 2 գանձապահ, որոնցից մեկը հիվանդ էր և չէր գալիս, այսինքն նաև չի լրացվել դրամարկղի գիրքը, և հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը տուգանքի կենթարկվի: