Tag: կապիտալ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումներ

Հայկ․

Բարև Ձեզ։ Համաձայն հարկային օրենսգրքի 108 րդ հոդվածի՝

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում` 1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները` նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.

Հարց. Կասե՞ք՝ սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները որո՞նք են։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Հարութ․

Խնդիր. Կազմակերպության արտադրամասի շենքի տանիքի կապիտալ նորոգման նպատակով կատարվել են հետևյալ ծախումները. 1․ Շինանյութեր` 250 000 2․ Հաշվարկված աշխատավարձ 300 000 3․ Հաշվարկված սոցապ հատկացումներ` 45 000 4․ Այլ ծախսեր` փոխանցված հաշվարկային հաշվից` 30 000 դրամ; Ընդամենը 625 000

Նորոգվող շենքի սկզբնական արժեքը 50 000 000 դրամ է, օգտակար ծառայության ժամկետը` 20 տարի։ Վերանորոգումը կատարվել է շահագործման 10-րդ տարվա վերջին։ Նախատեսվել է նորոգումից հետո շենքի ծառայության ժամկետը ավելացել է 50 տարով։ Հաշվապահորեն ձևակերպել
• Կապիտալ նորոգման ծախսումների գումարը,
• Նորոգման աշխատանքների ավարտից հետո կատարված ծախսումները կապիտալացումը,
• Հաշվել նորոգումից հետո շենքի տարեկան մաշվածությունը

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի՝ որպես ծախս համարվելու վերաբերյալ

H.K. Համաձայն Հարկային Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, իսկ 123-րդ հոդվածով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները: Ինչպե՞ս հասկանալ. հայտարարված շահաբաժինը ծախս չի համարվում, իսկ տրված շահաբաճինը ծա՞խս է համարվում։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել դիսկոնտավորման արժեքը

Մարա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրները։ Ձեռնարկության սկզբնական կապիտալ ներդրումները կազմում են 350 000 000 ՀՀ դրամ: 2020թ.-ի արդյունքներով ներդրումներից դրամական հոսքերը կազմել են 20 000 000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում նախագծի իրականացման ծախսերը կազմել են 12 000 000 ՀՀ դրամ: Դիսկոնտավորման տոկոսադրույքը 8% է: Որոշել զուտ դիսկոնտավորված արժեքը` NPV: Ընկերությունն արդյունահանել է 10 000 տոննա հանքաքար, որի ընթացքում խառնվող ապարները կազմել են 10%: Որոշել աղքատացումը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․ 2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝ - ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ, - սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ - ոչ ընթացիկ ակտիվներ, - ոչ մեկը: 2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝ - վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները, - վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը, - վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները: 2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝ - վարչական բնույթի ծախս, - գործառնական ծախս, - ոչ գործառնական ծախս: 3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: Կանխավ շնորհակալություն։