
Շահաբաժնի հայտարարում և վճարում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:

Կանոնադրական կապիտալի համալրում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
նորաստեղծ ՍՊԸ-ի Կանոնադրությամբ կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 50000 դրամ: Սակայն ներդրում ոչ մի ձևով չկա (դրամական կամ գույքային կամ այլ ձև): Ի՞նչ խորհուրդ կտաք:

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն
Anna.
ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ:

Ներդրում կազմակերպությունում
MG.
Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Վնասով հաշվեկշիռ
Անահիտ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել:
2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ):
2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է):
Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի):
Նախապես շնորհակալ եմ:

Կուտակված վնասի վերաբերյալ
Վարսիկ.
Բարև Բոլորին,
Կազմակերպությունը կարող է արդյոք իր կանոնադրական կապիտալի հաշվին փակել կուտակված վնասը? Խնդրում եմ օգնեք, ինչ սկզբնական փաստաթղթեր են անհրաժեշտ և որտեղ կարդամ այդ մասին?
Նախօրոք Շնորհակալություն:

Ընկերության լուծարում
Աննա.
Վերջնական հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական կապիտալը նշվու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ գրվու՞մ է արդյոք զրոյական:
Վերջին մեկնաբանություններ