Tag: կանխիկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարման հետ կապված

Արման. Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի եկամտահարկը և սոց. վճարը կանխիկ մուծել բանկում առանց հաշվեհամարին մուտք անելու և փոխանցելու, եթե գումարը չի գերազանցում 300 000 դրամը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին ՀՀ օրենք

Արման. Հարգելի գործընկերներ, ի՞նչ կասեք "Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Արդյո՞ք այն գործելու է 2012թ. հունվարի 1-ից հետո: Եթե ունեք տեղեկություններ, խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարումը կհամարվի կանխիկ

Rip. ԱԱՀ վճարող "Ա" կազմակերպությունը "Բ" կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարումը կատարվել է անմիջապես "Բ" կազմակերպության բանկային հաշվին գումարը մուտք անելու (ոչ թե փոխանցելու) միջոցով: Նման ձևով վճարում կատարվել է մի քանի անգամ տարբեր օրերի: Բանկի կանխիկ մուտքի անդորրագրերի վրա որպես մուծող նշված է "Ա" կազմակերպության տնօրենը, նպատակը` մուտք հաշվին "Ա" կազմակերպության կողմից, անդորրագրերից մեկի վրա որպես մուծող նշված է այլ անձի` "Բ" կազմակերպության հաշվապահի անունը, նպատակը` մուտք հաշվին "Ա" կազմակերպության կողմից: Յուր. վճարման գումարը գերազանցում է 300 000 դրամը: Հարց. Արդյո՞ք այս վճարումը կհամարվի կանխիկ, և կազմակերպությունը իրավունք կունենա՞ հաշվանցելու դրա ԱԱՀ-ն: Ինչպե՞ս կազմակերպությունից ելք անել այն գումարը, որի բանկի կանխիկ մուտքի անդորրագրի վրա նշված է "Բ" կազմակերպության աշխատակցի անունը (ելքի անդորրագրում գրե՞մ "Ա" կազմակերպության տնօրենի անունը, այլ տեղեկություններում էլ նշեմ` "Բ" կազմակերպության աշխատակցի միջոցով, թե՞ միանգամից "Բ" կազմակերպության աշխատակցի անունով էլ ելք անեմ նշված գումարը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Lilit. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի դտ.216 կտ 228-180.000 դտ.216 կտ 5242-19.800 Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե. ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ դրամի մուտք և ելք հաշվարկային հաշվից

Աննա. Բարև Ձեզ: Եթե կանխիկ գումար է բանկից դուրս գրվում կամ բանկ մուտք արվում, ապա պարտադիր պե՞տք է այն դրամարկղում ցույց տրվի և հետո դրամարկղի ելքի-մուտքի օրդերներով ցույց տրվի, թե՞ դա պարտադիր չէ: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot. Բարև, հարգելի հաշվապահներ: Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս

Կարեն. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ. հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով: 1. Վեբ կայք պատրաստելու համար "Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր" եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս: 2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի ձևակերպում

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 - ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարումների վերաբերյալ

Վանա. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ՓՄՁ է

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում

Աննա. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ-խանութի վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։