Tag: կանխիկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարումների սահմանափակումներ

Դավիթ. Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ: Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ): 1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու: 2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում: 3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ

Arsine. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Արսինե. Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է որևէ գրանցում կատարել դրամարկղային գրքում

Arsine. Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Հակոբ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՍՊԸ-ն առհաշիվ անձի միջոցով բանկում կատարել է վճարումներ գազի և լույսի համար (3 000 000 դրամից ավել գումար մեկ ամսվա ընթացքում), արդյո՞ք համարվում է կանխիկ գործարք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ԱՁ-ն պետք է վարի դրամարկղային գիրք

Արմինե. Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է վարվի դրամարկղային գիրք, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա: Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը՝ Մանրամասն
.ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214 Arsine. ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ենթակա է հարկման

244 Արփինե. Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող

Նորայր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը

Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235 Վահագ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց: Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը: Մեջբերեմ 1698-ն որոշումից` "ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը": Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին: