Tag: կալանք

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիփոթեքով բնակարանի ձեռքբերում

Աննա․ Եթե ամուսինը գտնվում է ԴԱՀԿ ում, կարո՞ղ է կինը հիփոթեքով բնակարան վերցնել, կամ կնոջ անունով գույքի առք ու վաճառք ձևակերպվի, այսինքն՝ մեկ ուրիշը բանկում եղած իր գույքը տվյալ կնոջ անունով ձևակերպի։ Այդ դեպքում գույքի դիմաց վճարված ամսական վճարները արդյո՞ք կուղղվեն ամուսնու ԴԱՀԿ փակմանը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է աշխատանքից ազատման մասին տեղեկանք տանել ԴԱՀԿ

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ, եթե բանկում ունի չմարված պարտավորություն

Իրինա. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ՝ եթե հղին ունի բանկերի հետ կապված չկատարած պարտավորություններ, բանկն իրավունք ունի՞ ֆիզ. արձակուրդի գումարի վրա կալանք դնի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամակղային գրքի վրա կալանք է դրվել

Դավիթ. Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք։ Հուլիսի 29–ին դրամարկղային գրքի վրա կալանք է դրվել, սակայն օգոստոսին հարկայինը տուգանում է՝ պատճառաբանելով, որ լրացված չէ դրամարկղային գիրքը: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դրամարկղային գրքի վրա կալանք դրվելուց հետո պետք է լրացվի դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա

Միլենա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240 Varduhi Balasanyan. Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Varduhi. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն: