
Ծրագրի արտահանում
Անահիտ․
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։
Հարցս հետևյալն է՝
1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել
2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար
3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք
Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։

«Դայակ պետության աջակցությամբ» ծրագիր
Վարդ.
Բարև ձեզ։ Ո՞վ է օգտվել պետության կողմից հովանավորած դայակի ծառայությունից։

2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագիր
Ալվարդ.
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Վարչապետի 919Լ որոշման՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին, որտեղ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի աշխատակիցների եկամտային հարկը ցանկանում են բերել ընդհանուր հարկման դաշտ: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը, ես դեմ եմ և կարծում եմ դրանով ավելի են բարդացնում փոքր բիզնեսի աշխատանքը: Դա կհանգեցնի նրան, որ շատերը նորից թաքնված աշխատողներ կպահեն կամ էլ բոլոր աշխատողներին որպես Ա/Ձ կգրանցեն: Իսկ եկամտային հարկը բյուջե կգնա ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան կտրվածքով՝ 60 000 դրամ:

“Դայակ պետության աջակցությամբ” ծրագրի հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, եթե որևէ մեկդ դայակի հաշվետվություն հանձնել եք, խմդրում եմ օգնեք: Դայակը որպես աշխատող գրացնվել է 2021թ․ սեպտեմբերից, ունի ՀՎՀՀ, որպես լիազոր գրանված է հարկայինի էջում: Բայց հաշվետվության 163 ձևում չգիտեմ, որ տողում ինչ թիվ գրեմ։ Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տաք: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար
Մարիա.
Բարև Ձեզ: Ներեցեք ես 2020 թվականի դեկտեմբերի 15-ին պայմանագիր եմ կնքել դայակի հետ և օգտվում եմ "Դայակ պետության աջակցությամբ" ծրագրից: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում
Sofya.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.
ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:
2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:
2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:
Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:
Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:
2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: "Դայակ պետության աջակցությամբ" ծրագրից օգտված անձի համար ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկվի և ի՞նչ ժամկետում: Խնդրում եմ մանրամասն հերթական քայլերով նշեք:
Շաաատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին, եթե հունվարին չեն աշխատելու
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:

“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես օգտվում եմ "Դայակ` պետության հաշվին" ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք:
Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։
Նախապես շնորհակալություն:

E-invoicing ծրագրի ուղեցույց
Էմիլի.
Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է օգնել e-invoicing ծրագրի հետ կապված՝ գիրք կամ նյութ է հարկավոր, որպեսզի կարողանամ օգտվել:

Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն
Էլիզա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։
Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։

Կայքի Android հավելվածը
Accountant.am կայքը այժմ հասանելի է մեկ հպումով – Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնով այցելեք կայք https://www.accountant.am հասցեով, ապա ներբեռնեք Accountant.am հավելվածը, որը հասանելի կլինի նաև օֆլայն տարբերակով.


ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել, 100 000 դրամ փորձագետի գումարն է: Այդ գումարից ես պե՞տք է հարկեր պահեմ:

ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի դրամաշնորհի հետ կապված
Gayane.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ ՍՊԸ-ի գործունեության ոլորտը մշակույթն է, շրջհարկով է աշխատում։ Հիմա հարցս. այդ մշակութային, ստեղծագործական ծրագրերի համար ոմն կազմակերպությունը բարեգործական դրամաշնորհ է տրամադրում։ ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի այդ գումարի հետ կապված։ Խնդրում եմ բոլոր տեսակի հաշվետվության ձևերը գրեք, այդ թվում նաև տարեկան։ Շատ շնորհակալ կլինեմ։

Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր
Արփինե.
Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:
Վերջին մեկնաբանություններ