Tag: ծխախոտ

QR կոդով վաճառվող ապրանքներ

Գոռ․

Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։

Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

Ծխախոտի վենդինգ մեքենա

Էդիկ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ, ցանկանում եմ փողոցում տեղադրել ծխախոտի վենդինգ մեքենա։ Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ թույլտվություն և լիցենզիա ստանալու համար։ Շնորհակալ եմ։

Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցների ակցիզային հարկ

Տիգրան․

Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցները 2023թ-ից կհարկվեն նիկոտինի 1 մլ-ի դիմաց 55 դրամ ակցիզային հարկով:

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի
– արտադրողների ու ներմուծողների համար՝ մարտի 1-ից
– վերավաճառողների համար` ապրիլի 1-ից

Արդյո՞ք օրենքն ուժի մեջ է մտել, և եթե հնարավոր է՝ մի փոքր մանրամասնեք, թե ինչպե՞ս է կատարվելու հարկումը վերավաճառողների համար (ԱՁ, մանրածախ վաճառք)։

Ծխախոտի վաճառքի թույլտվություն

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։

ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Քրիստինա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ գարեջրի և նարգիլեի թույլտվությունը որտեղի՞ց կարող ենք ստանալ, նաև ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգը։

Ծխախոտի մաքսազերծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով: