
Պայմանագիր ոչ ռեզիդենտի հետ
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե հայկական ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում Բրիտանիայի քաղաքացու հետ (բրիտանացին մեզ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ), ապա ինչպե՞ս պետք է կատարեմ վճարումը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում։ Շնորհակալություն։

Արտադրության կազմակերպում
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
Հարց 1. Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ և վաճառքով, կարո՞ղ է դրան զուգահեռ զբաղվել ակռիլային քարով (կորիան) իրերի արտադրությամբ և վաճառքով, և եթե այո, ո՞րն է գործունեության տեսակի կոդը:
Հարց 2. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն ներգրավել երրորդ կողմին երկաթի մոնտաժման աշխատանքներ կատարելու համար, և ինչպե՞ս պետք է կազմակերպել վճարումը երրորդ կողմին (երրորդ կողմը ֆիզիկական անձիք են):

Գրանցման հայտ հետին ամսաթվով
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե աշխատողի ազատման հրամանը տրվել է ապրիլին, սակայն հարկային հայտ ուղարկվել է հունիսի 21-ին, որի հետ միաժամանակ հունիսից հուլիս կնքվել է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր 21.06.2023-10.07.2023, ազատման հայտը այդ ժամանակ ենք նշել, բայց հետին ամսաթվով։

ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ
Արթուր․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։

Զրոյական հաշվետվություն պե՞տք է ուղարկել
Mary.
Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե քաղաքացիական պայմանագրով ծառայություն մատուցողին մի ամիս վճարում չենք կատարում, պե՞տք է արդյոք զրոյական եկամտային հարկի հաշվետվություն ուղարկել:

Խաղավարի գրանցում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ն միջոցառում է կազմակերպել և խաղավար է հրավիրել։ Խաղավարը հարկային դաշտ մտած չի, ի՞նչ խորհուրդ կտաք՝ խաղավարը գրանցվի որպես ֆիզ անձ, հաշվեհամար բացի, փոխանցենք իր հաշվեհամարի՞ն, և այդ խաղավարը ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի։ Շնորհակալություն։

Մայրության նպաստի հաշվարկ
Աշոտ․
Բարև Ձեզ, մայրության նպաստի հաշվարկում քաղիրավականով ստացված աշխատավարձը նույնպե՞ս պետք է ներառել, շնորհակալություն։

Ծառայությունների մատուցում ֆիզ. անձին
Ջուլիա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ ՍՊԸ-ն պետք է հաշիվ դուրս գրի ֆիզ անձի, կապալի ծառայություններ է մատուցել, պետք է կնքել պայմանագիր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան 2 կողմերի համար։

ԾՄ պայմանագրի եկամտային հարկ
Աշոտ․
Բարև Ձեզ։ Եթե քաղիրավական պայմանագիրը մի քանի ամիս է ներառում, բայց ըստ պայմանագրի վճարումը պետք է կատարվի վերջում, եկամտային հարկը նույնպե՞ս վերջում է հաշվարկվում և վճարվում, թե՞ բաժանվում է ամիսների մեջ։

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Վարազդատ․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մատուցում է գովազդային ծառայություններ, կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ-ով աշխատել:

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է
Շուշան․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն էլեկտրոնային ծառայությունների դիմած վճարում է ստանում բանկային հաշվին (բանկային-քարատային փոխանցումներով, տելսել կամ այլ տերինալով), ապա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է։
Ճի՞շտ եմ հասկանում, որ Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ մասով ասվում է, որ բնակչությանը մատուցվող ծառայության համար պարտադիր չէ, եթե ծառայություն ստացողը չի պահանջում։ Իսկ եթե պարտադիր է, ապա փաստորեն ծառայություն ստացողը պիտի տրամադրի իր անձնագրային, բանկային տվյալները և հասցեն։

ՀԴՄ և POS տերմինալ ունենալը պարտադի՞ր է
Շուշանիկ․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով գրանցված ԱՁ-ն աշխատում է օնլայն, մատուցում է միայն էլեկտրոնային ծառայություն և կանխիկ վճարումներ առհասարակ չի նախատեսում (նախատեցվում է միայն փոխանցում հաշվեհամարին), ապա ՀԴՄ և POS տերմինալ ունենալը պարտադի՞ր է։ Շնորհակալություն։

ԾՄ պայմանագիր աշխատակցի հետ
Անի․
Բարև Ձեզ։
Եթե քաղաքացին տվյալ ընկերությունում աշխատում է աշխատանքային պայմանագրով, և հարկ է առաջացել ընկերությունում շենքի վերանորոգման աշխատանքներ կատարելու, կարելի՞ է նրա հետ կնքել նաև ծառայությունների մատուցման պայմանագիր, թե՞ չի թույլատրվում նույն անձի հետ երկու տեսակի պայմանագիր կնքել, իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս ձակերպել այդ աշխատանքը:

Ի՞նչ հարկեր են առաջանում
Լուսինե․
Բարև ձեզ։ Ռեզիդենտ կազմակերպությունը գումար է ստանում Ղազախստանի ֆիզիկական անձից ծառայության դիմաց։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կարող են առաջանալ։

Նախագիծը նախագծողի մոտ ի՞նչ կհամարվի
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, նախագծող ընկերությունը պատվերով կատարում է շիննախագծման աշխատանքներ, այդ նախագիծը նախագծողի մոտ կհամարվի՞ ոչ նյութական ապրանք, որը հետո կվաճառվի, թե՞ պաշար ՝ մինչև կվաճառվի, կամ որպես ի՞նչ պետք է ձևակերպվի։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։ Շնորհակալ եմ։

Ինքնահաշիվ գրելու պարտավորություն
Ռուբեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀՀ ռեզինդենտ կազմակերպությունը Ղրղզստանի կազմակերպությունից ստացել է թույլտվություն ՝ օնլայն հարթակի մուտքի, որի դիմաց վճարվել է գումար։ Տվյալ օնլայն հարթակի մուտքի համար ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը էլ․ փոստով ուղարկվել է կոդեր օնլայն հարթակի մուտքի համար։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը տվյալ օնլայն հարթակի միջոցով այլ օտարերկրյա կազմակերպություններին պետք է մատուցի էլեկտրոնային ծառայություններ։ Թույլտվության ժամկետը սահմանված է մեկ տարի։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերի։
Հարց 1․ այս գործարքը կդիտվի՞ որպես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդնետ կազմակերպության կողմից ՀՀ կազմակերպությանը ծառայության մատուցում։ Եթե այո, ապա արդյո՞ք պետք է ՀՀ կազմակերպությունը դուրս գրի ինքնահաշիվ
Հարց 2․ Ռեզիդենտության տեղեկանքը պահանջել և ստացել է ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը։ Այս փաստաթուղթը բավարա՞ր է որպես հարկային գործակալ ոչ ռեզիդնետի շահութահարկի վճարումից ազատվելու համար
Հարց 3․ Եթե ծառայության մատուցման ավարտը մեկ տարի հետո է, եթե ինքնահաշիվը գրվի հաջորդ տարի, արդյո՞ք շահութահարկի մասով ծախսագրման խնդիրներ կարող ենք ունենալ։ Նշեմ, որ ՊԵԿ պարզաբանմամբ տվյալ գործարքը շահութահարկի տեսանկյունից դիտվելու է որպես ոչ նյութական ակտիվ
Հարց 4․ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ե՞րբ և ինչպե՞ս արտացոլել տվյալ գործարքը

Արդյո՞ք ԱԱՀ դրույքաչափը զրոյական է
Տիգրան․
Բարև ձեզ: ԱՁ եմ, աշխատում եմ ՏՏ ոլորտում, մատուցում եմ ծրագրային ապահովում և մշակում ոչ Հայաստանում գտնվող կազմակերպությանը։ Մինչև 2023թ․ աշխատել եմ շրջանառության հարկով։ Չեմ իմացել, որ օրենքով սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեի հաշվետվություն, որպեսզի շարունակեմ շրջանառության հարկով հարկվելը։ Հիմա հարկվում եմ ԱԱՀ–ով։ Հարց․ իմ պարագայում ես ընկնու՞մ եմ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող դաշտում, թե՞ ոչ՝ ըստ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2 մասի 11-րդ կետի։ Շնորհակալություն։

Պայմանագրի ժամկետն ավարտվել է
Նունե.
Ծառայությունների վճարովի պայմանագրի ժամկետը ավարտելուց հետո, եթե չի երկարացվում, դադարեցման հիմք ո՞ր հոդվածը պետք է նշել հրամանի մեջ։
Կանխավ շնորհակալ եմ

Շրջանառության հարկի հաշվարկ
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը 2023 -ից ԱԱՀ-ի դաշտից անցել է շրջանառության հարկի դաշտ: Պետությոն կարիքների համար կնքել ենք պայմանագիր, որտեղ նշված է, որ մենք ծառայություն ենք մատուցում տրակտորների վերանորոգման համար՝ դուրս է գրվում ծառ. մատուցման հաշիվ ըստ նրաց պահանջի, որտեղ պահանջում են ծառայությունների կատարումը նշել մի տողով, իսկ օգտագործած պահեստամասերի և նյութերի ցանկը առանձին: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս լրացնեմ շրջհարկի հաշվետվությունը։

Արտասահմանյան ընկերությանը մատուցած ծառայություն
Բարև Ձեզ։ Ես շրջհարկով աշխատող ԱՁ ունեմ, իրականացնում եմ դիզայներական պատվերներ։ Արտասահմանյան ընկերության հետ աշխատելիս կարո՞ղ եմ իրենց նույն ձևով հաշիվ դուրս գրել, թե՞ այլ կարգ է պահանջվում։ Եվ արդյո՞ք արտասահմանյան ընկերություններին մատուցված ծառայությունները նույնպես 5% հարկվում են։
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ