Tag: ծանուցագիր

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ճշգրտում

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2017 թվականին շահութահարկով ունեցել է 4 000 000 ՀՀ դրամի հարկային վնաս, իսկ 2018 թվականին 900 000 ՀՀ դրամ հարկային վնաս։ 2019 թվականին ընկերության շահույթը կազմել է 12 400 000 ՀՀ դրամ, կատարել եմ նվազեցում 4 900 000 ՀՀ դրամի՝ ներկայացնելով շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը):

Ոնց հասկանում եմ՝ պետք է 2018 թվականի շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնաս) ներկայացնեի 4 000 000 ՀՀ դրամ, որը չեմ արել, այլ միանգամից 2019 թվականի հաշվետվության մեջ եմ ցույց տվել։ Այսօր ստացել եմ ծանուցում, որ 2019 թվականին 76-րդ տողում ավել 4 000 000 ՀՀ դրամի չափով գումար եմ ներկայացրել։

Հարց-Ի՞նչ անել, եթե 2018 թվականի հաշվետվությունը չեմ կարողանում ուղղել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անշարժ գույքի վաճառք

Գրիգոր․

Բարև Ձեզ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք փորձառու հաշվապահներ:

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը իր անշարժ գույքը, որի կադաստարյին արժեքը 70 մլն դրամ է, վաճառել է 40 մլն դրամով, դուրս է գրել ապրանքների արտադրանքի առաքման հաշիվ վավերագիր 40 մլն դրամով, սակայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց է տրվել 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամ, իսկ հարկը հաշվարկել է 10%-ի չափով՝ 5,6 մլն դրամ, տարվա ընթացքում ունի նաև ապրանքների վաճառք 20 մլն դրամի չափով:

Հիմա հարկային տեսչությունից ստացել ենք ծանուցագիր, որ այդ գործարքը, ի նկատի ունեմ անշարժ գույքի օտարումը, համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք, և պարտավոր էինք դուրս գրել հարկային հաշիվ 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամի չափով և վճարել 20 % ԱԱՀ: Խնդրում եմ ասացեք՝ շրջանառության հարկով վաճառքը սխա՞լ է եղել արդյոք, օրենքում կետ չեմ գտնում: Նշեմ, որ տարվա սկզբից աշխատում ենք շրջանառության հարկով: Նախապես շնորհակալ եմ:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ծանուցագրի պատասխան

Սոֆյա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք, շտապ է.

2021թ-ին գործունեության ժամանակավոր դադար տված հասարակական կազմակերպության համար 2022թ-ին ուղարկվել է գործունեության հաշվետվությունը (204 ձև): 02.06.2023թ-ին ՊԵԿ-ից ստացել ենք ծանուցում.

  1. Հաշվետվության 3-րդ կետում լրացված տվյալները գործունեության առարկային և նպատակին չեն համապատասխանում:
  2. Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը չի համապատասխանում պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը:

Առաջինի կետի մասով ասեմ, որ առարկան և նպատակները շատ ծավալուն էին, ամփոփ եմ գրել պահպանելով բուն միտքը, արդյո՞ք դա սխալ է: Երկրորդի մասով նախագահ բառի փոխարեն գրել եմ հիմնադիր նախագահ: Հիմա ուզում եմ իրենց բացատրական նամակ գրեմ, խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս վարվել ավելորդ բարդություններից խուսափելու համար: Եվ նման դեպքերում ի՞նչ տուգանքներ են նախատեսված: Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնակարանը տրվել է վարձով

Սոնա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. ֆիզ. անձը, հանդես գալով որպես վարձատու, բնակարանը տվել է վարձով 2021թ.` օրենքի սահմաններում պայմանագիր կազմելով։ Շուրջ 1 տարի ստացել է եկամուտ։ Մինչ օրս չի ստացել որևէ ծանուցում հարկ չվճարելու հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանալ` արդյո՞ք որևէ խնդիր կառաջանա այս առումով։ Վարձատուն պարտավո՞ր է հետաքրքրվել և իմանալ, թե ինչ հարկ պետք է վճարի, թե՞ պետք է ծանուցվի համապատասխանաբար։ Եթե այո, ապա տարածքային հարկային մարմի՞ն պետք է դիմել։ Եթե հնարավոր է` տեղադրեք օրենքից հղում, թե ինչքան հարկ է առաջանալու և վճարման կանոնների հետ կապված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամական փոխհատուցման պահանջ

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծանուցագիր

Նարին. Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ պարտավորություններ

Աննա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է "Նոր գրանցված"։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուս. Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։ Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում փորձաշրջանի ընթացքում

Սերոժ. Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստացված ծանուցագիր

Անի. Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝ 1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ: Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը: Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման ծանուցագրի վերաբերյալ

Գայանե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողին աշխատանքի ազատման ծանուցագիր ենք ներկայացնում, ծանուցագրի օրիգինալից մեկ հատ են գրում, թե՞ 2, մեկը մնում է աշխատողի մոտ, մեկը գործատուի, թե՞ ստորագրում է և տալիս գործատուին։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծանուցագիր

Աննա. Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները: Ծանուցագիրը ուղարկել եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ժամկետներում պետք է վճարել տուգանքը

Լուսինե. Եթե Ա/Ձ-ն տուգանվել է ՀԴՄ չտրամադրելու համար և ստացել է ծանուցացիր տուգանքի վերաբերյալ, սակայն վճարելու հաշվեհամար և ժամկետ նշված չէ՝ ինչպե՞ս պետք է վճարվի տուգանքը և ի՞նչ ժամկետներում։ Կարո՞ղ է այդ գումարը մարվել միասնական հաշվում եղած գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրեր

Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի խզելու աշխատանքային պայմանագիրը

Աննա. Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 - պետությունից + 26 500 - կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ "246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության", թե "251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության"։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Չի ներկայացվել տարեկան հաշվետվությունը

Սերգեյ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ, հաշվապահներ ջան։ 2019 թվին աշխատել եմ ընտանեկանով և մինչև 2020թ. փետրվարի 1-ը չեմ ուղարկել տարեկան հաշվետվությունը, այդ իսկ պատճառով վարչական ծանուցագիր եմ ստացել․․․ Նման իրավիճակում չեմ հայտնվել, կցանկանայի խորհուրդ ստանայի, թե ինչպես ճիշտ վարվեմ: Նախապես շնորհակալություն: