
Վարորդների գործուղման ծախսեր
Հայկ․
Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

Գյուղմթերքի ձեռքբերում գյուղացուց
Ռոզա․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

Ի՞նչ նվազեցումներ կան շրջանառության հարկի համար
Տաթև․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ ԱՁ-ն կարո՞ղ է հարկի չափը նվազեցնել, ի հաշիվ որոշակի ծախսերի, իմ ԱՁ-ն ծառայության մատուցման նպատակով եմ բացել, վճարել եմ 5 տոկոս անցած տարի, 10 տոկոս այս տարի։
Եթե այո, ի՞նչ ծախսերի։ Դա է հետաքրքիր։

Ներմուծումների մասով նվազեցումներ շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ
Էդգար․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:

Ծախսը հիմնավորող փաստաթուղթը բացակայում է
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը հավելված է ներբեռնում իր սարքավորումների մեջ, հավելվածի տելեգրամյան ալիքով կատարում է վճարում և հավելվածից ստանում որոշակի ծառայություն, արդյո՞ք դա համարվում է շուկայից ձեռք բերում, քանի որ ծախսը հիմնավորող փաստաթուղթ չկա։

Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում
Հայկ․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում
Ալիկ․
Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Վառելիքի ծախսագրում
Հայկուհի․
Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Թափոնների՝ որպես ծախս ճանաչում
Էդուարդ․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասեք՝ թափոնները որպես ծախս շահութահարկով նվազեցվու՞մ են, թե՞ ոչ, և քանի՞ տոկոսի չափով։ Կխնդրեի հղում տալ ՀՕ հոդվածին։

Բանկային հաշվից գողացված գումարի՝ որպես ծախս ճանաչում
Կարեն․
Ողջույն։ Շահութահարկ վճարողի համար արդյո՞ք ծախս է համարվում բանկային հաշվից գողացված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Լուսինե․
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ապրանք սարքավորումներ է ներմուծում Չինաստանից վաճառքի նպատակով։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ո՞ր ծախսերը պետք է նվազեցնի։ Շնորհակալ եմ։

Հանրային սննդի շրջանառության հարկի նվազեցումներ
Վարդ․
Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկի ծախսերի մեջ ներառվու՞մ է արդյոք փաստաթղթերով հիմնավորված վարձակալության վճարը, էլեկտրաէներգիայի ծախսը և աշխատավարձը։

Ապրանքի ձեռքբերում գյուղացուց
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն գյուղացուց ապրանք է գնում։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի կարողանամ հաշվետվության մեջ ներառել։

Ոչ պիտանի ապրանքի դուրսգրում
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում և վաճառում է տախտակ, իր իսկ ներմուծած տախտակով կատարել է վերանորոգում և ունի վաճառքի ոչ պիտանի ապրանք։ Ինչպե՞ս կարող եմ ծախս ցույց տալ և նվազեցնել մնացորդը։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Գոռ․
Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձից կազմակերպությունը գնել է ապրանք, գնման ակտով այս պարագայում տվյալ փաստաթուղթը համարվու՞մ է հիմք շահութահարկով ծախսագրման համար, և եկամտային հարկը ո՞ր կետով է հաշվարկվում։

Ձեռքբերում առանց փաստաթուղթ
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
ԱԱՀ վճարող ԱՁ շինհրապարակ է նախապատրաստում։ Ձեռք է բերել վառելիք, սակայն չի ստացել հաշիվ։ Կարո՞ղ եմ չփաստաթղթավորված այդ գումարը գրել ձեռքբերման տողում։

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից
Հովհաննես․
Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025
Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․
1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ
2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։
Կանխավ շնորհակալություն։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Վրաստանի ՀԴՄ կտրոնները արդյո՞ք ծախսը հիմնավորող փաստաթղթեր են
Վահագն․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։
Վերջին մեկնաբանություններ