Tag: խոզաբուծություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով

Արամ. Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ի՞նչ նորմատիվներ կան

Վազգեն. Բարև ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա է: Շահութահարկի հաշվարկի համար ի՞նչ նորմատիվ կա: Ինչպե՞ս հաշվարկեմ արտադրանքի ինքնարժեքը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք խնդիր կառաջանա ֆիզիկական ծավալի հաշվետվություն չհանձնելու դեպքում

Վազգեն. Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ: Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է. 1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա

Գոհար. Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի խոզերի բուծմամբ և վաճառքով զբաղվող խանութը

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն

Հենրիխ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը զբաղվում է խոզաբուծությամբ՝ խոզ մորթելով և միս վաճառելով: Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն, և արդյո՞ք կարող ենք օգտվել արտոնությունից՝ ազատվել շահութահարկ և ԱԱՀ վճարելու պարտավորությունից: