
Կոմունալ ծախսերի մասով հաշիվների ներկայացում վարձակալներին
Համլետ․
Բարև Ձեզ, ընկերությունը զբաղվում է իր սեփական տարածքները վարձակալության տալով։ Արդյո՞ք ընկերության կողմից վարձակալներին տրամադրված հոսանքի, գազի և ջրի համար ներկայացված հաշիվները կդիտվեն որպես չլիցենզավորված գործունեություն։

Մանկական զարգացման կենտրոն բացելու համար
Արփինե․
Ողջույն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար։ Խոսքը գնում է լիցենզավորման չենթարկվող, ՈՉ կրթական գործունեությամբ կենտրոնի մասին, որտեղ երեխաների զբաղվածության և խաղային գործունեությունն է ապահովվելու։ Խնդրում եմ ուղարկել օրենքի հղում։
Նաև նշեմ, որ ունեմ գրանցված ԱՁ (միկրո) այլ ոլորտի։ Այս դեպքում կարո՞ղ եմ գործունեության փոփոխություն անել ու օգտագործել ԱՁ-ն, թե՞ պետք է նոր տեսակի ընկերություն գրանցել։ Եթե այո՝ ի՞նչ տեսակի, և ինչպե՞ս է հարկվելու այն։

Պարտադիր որակավորում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում
Արման․
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք միջին և խոշոր կազմակերպություններում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում գլխավոր հաշվապահի որակավորում ստանալու պահանջն ընդունվել է և գործում է, ո՞վ է տեղյակ։

Խմորի արտադրություն և վաճառք
Հովհաննես․
Ողջույն։ Մենք պատրաստվում ենք ստարտափ հիմնել, համասեռ արագ պատրաստվող խմորեղենի չոր խմորի արտադրության և վաճառքի։ Կասե՞ք, խնդրեմ, քայլերի հաջորդականությունը լիցենզիա ստանալու և այլնի հետ կապված։ Ու արդյոք կարելի՞ է դա իրականացնել տնային պայմաններում (սկզբի համար իհարկե)։

Արվեստի կենտրոն բացելու համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք օգնել։ Ա/Ձ աշխատում է միկրոդաշտում և ձեռագործ իրեր է պատրաստում, ինչպես նաև երեխաների հետ պարապում է, ձեռագործ աշխատանքների դասեր է տալիս, այժմ ցանկանում է բացել արվեստի կենտրոն։ Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, և կարո՞ղ է էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Կոսմետոլոգիայի ծառայություններ
Թամարա․
Բարև ձեզ։ Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անցել եմ բազային կոսմետոլոգիայի կուրսեր և ունեմ եռալեզու վկայական։ Այնուհետև անցել եմ ներարկումային և կոնտուրային կոսմետոլոգիայի դասեր և ունեմ եռալեզու վկայական։ Ցանկանում եմ բացել իմ սեփական կոսմետոլոգիական կենտրոնը։ Բացի այդ ես սովորում եմ մաշկավեներաբանության արդինատուրայի 1-ին կուրսում։
Հարց 1 ․ Պետությունը ինձ կտրամադրի՞ համապատասխան լիցենզիա հիմա իմ կենտրոնը ունենալու համար։
Հարց 2. Մոտավորապես ինչքա՞ն մ2-ում թույլ կտա ծավալեմ գործունեություն։
Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր և այլ միջոցներ են հարկավոր լիցենզիա ստանալու համար։

Ծխախոտի վենդինգ մեքենա
Էդիկ․
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ, ցանկանում եմ փողոցում տեղադրել ծխախոտի վենդինգ մեքենա։ Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ թույլտվություն և լիցենզիա ստանալու համար։ Շնորհակալ եմ։

Թռչնամսի վերավաճառք
Աննա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է թռչնամիս գնել թռչնաֆաբրիկայից և դրանից ստանալ արտադրանք և մասնատել, փաթեթավորել ու վաճառել: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել, և ի՞նչ է անհրաժեշտ, առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտիֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Արմ․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ տեղական ձեռքբերված թարմ մսից կիսաֆաբրիկատների արտադությունը (ԱՏԳԱԱ 1602) լիացենզավորման ենթակա գործունեություն է, թե՞ ոչ, կամ առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտեֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Մրգային օղիների արտադրություն
Տիգրան․
Բարև ձեզ, ուղղորդեք խնդրեմ: Ցանկանում եմ սկսել մրգային օղիների արտադրություն, ի՞նչ է պետք օրինական կազմմակերպման համար, լիցենզիա որտեղի՞ց ստանալ։ Ինձ հայտնի է միայն ՍՊԸ գրանցելը: Կանխավ շնորհակալ եմ։

Սերմերի և թույների խանութ բացելու համար
Սուսաննա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ սերմերի և թույների խանութ բացելու համար լիցենզիա պե՞տք է, կամ ինչ-որ չափանիշներ կա՞ն, որոնց պետք է համապատասխանի խանութը, ի նկատի ունեմ տարածքի չափեր և այլն։

Մանկական ժամանցային խաղերի կազմակերպում
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. ես ունեմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել մանկական ժամանցային խաղեր տրամադրելով՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա տվյալ գործունեության համար, և ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել։

Շինարարական լիցենզիա ունեցող աշխատակցի ազատում
Քնարիկ․
Բարև ձեզ։ Եթե շինարարությամբ զբաղվող կազմակերպութունը ազատում է այն աշխատակցին, ում լիցենզիան օգտագործում է, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, էլ գործունեություն չի՞ կարող իրականացնել։ Եթե հնարավոր է՝ նաև տալ օրենքի հղումները։ Շնորհակալություն։

Հաշվապահի որակավորում
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Հաշվապահի որակավորում (լիցենզիա) ստանալու համար պարտադի՞ր է ունենալ բարձրագույն կրթություն։ Եվ քանի՞ տարվա աշխատաքային փորձ է անհրաժեշտ։

Ներքին հարդարման աշխատանքներ
Վարդինե․
Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ծառայության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, որպեսզի կատարի ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև աստիճաների և տախտակամածների կառուցում, ակտը կամելու ենք ըստ կատարված աշխատանքների ծավալի։
Հարց 1-ին․ նշված աշխատանքների համար ընդունել ենք աշխատակիցներ, սակայն լիցենզիա պարտադի՞ր է, թե՞ ոչ, խնդրում եմ պատասխանել
Հարց 2-րդ․ ծառայությունների մատուցման հաշիվ ենք գրելու ըստ կատարված աշխատանքների, այլ հաշվետվություններ կա՞ն հետևյալ գորունեւթյան հետ կապված

Սանտեխնիկական ծառայություններ
Արթուր․
Բարև, հարգելի խումբ։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք սանտեխնիկական ծառայությունների մատուցումը կարող է կարող է համարվել միկրո և արդյո՞ք պետք է լիցենզիա։ Նախապես շնորհակալ եմ։

Թարմ քամված հյութերի վաճառք
Կարեն․
Պլանավորում եմ զբաղվել թարմ քամված հյութերի վաճառքով՝ օգտագործելով միայն միրգ։ Վաճառքը լինելու է խանութից կամ առաքման միջոցով 2-5 լիտրանոց շշերով։ Ի՞նչ թույլտվություն/լիցենզիա է անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Մանե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։

Ներքին հարդարման ծառայություններ
Վարդան․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Բնակարանների ներքին հարդարման ոլորտում վերանորոգման ծառայություններ եմ ուզում մատուցել (սալիկապատւմ, ջրագծերի անցկացում, պատերի և առաստաղի նրոգում և այլն)։ ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ գործունեության ոլորտը արդյո՞ք համարվում է միկրոձեռնարկատիրություն։ Ի՞նչ հարկ պետք է վճարեմ, ու արդյո՞ք լիցենզիա անհրաժեշտ է, թե՞ ոչ։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Նաիրա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ուզում եմ Ա/Ձ բացել և տանը առողջարանային մերսման ծառայություններ մատուցել, լիցենզիա պե՞տք է։
Վերջին մեկնաբանություններ