Tag: իրավախախտում

Հարկման դաշտի ընտրության դիմում

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:

Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:

Չգրանցված աշխատող

Ալվարդ․

Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ հարկային տեսուչին ապացուցել, որ միայն ստուգման պահին չգրանցված աշխատող հայտնաբերելու դեպքում կարող է խախտում արձանագրել։

Կանխիկ վճարում

Արա.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Դրոշմապիտակների հետ կապված խնդիր

Անի

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

Հայկ Ս.

Բարև ձեզ: Ուզում եմ հասկանալ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու երկրորդ դեպք համարվում է 365 օրվա ընթացքու՞մ չխփված կտրոնը, թե՞ տարեթվում չխփված կտրոնը: Օրինակ՝ նախորդ ակտը եղել է 2018 թվականի հուլիսին, 2019 թվականի մարտ ամսվա խախտումը երկրո՞րդն է համարվում, թե՞ 2019 թվականի առաջին դեպքն է համարվում: