
Ավտոմեքենայի ձեռքբերման և գրանցման ծախսեր
Արսեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։

Ապրանքի սկզբնական արժեքի որոշում
Լիանա․
Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։

Անհատույց տրամադրված երաշխիքային ապրանքի ԱԱՀ
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ մենք աշխատում ենք ԱԱՀ-ով։ Պայմանագրում նշված է, որ պետք է անհատույց ավտոպահեստամասերը տրամադրենք, քանի որ ա/մեքենա ենք վաճառել։ Ես պե՞տք հարկային հաշիվ գրեմ ինքնարժեքի 80% -ը և 20% ԱԱՀ։ Ենթադրենք 10 000 դրամ է, գրեմ 8000*20%=1600 և նշեմ անհատույց հարկային հաշվում։
ՀՕ62 ՝ 7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Այս հոդվածը շփոթեցնում է։ Խնդրում եմ ինձ ճիշտ կողմնորոշեք, շատ շնորհակալ եմ։

Էլեկտրամոբիլի ներմուծում Չինաստանից
Հասմիկ․
Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։

Շոգու և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկ
Լիա․
Բարև ձեզ։
Կազմակերպությունում գործում է 2 օժանդակ արտադրամասեր` կաթսայատունը և էլեկտրակայանը։ Հաշվետու ամսում կաթսայատունը կատարել է 120 000 հազ դրամի ծախսեր` արտադրելով 220 տ շոգի, որից 20 տ հատկացրել է էլեկտրակայանին։ էլեկտրակայանը կատարել է 1 000 000 հազ դրամի ծախս, արտադրելով 5500 կվտ/ժամ էներգիա, որից 500 կվտ /ժամը հատկացրել է կաթսայատանը։ Հարկավոր է հաշվել 1 տ շոգու և 1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել
Անի․
Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։

Հաշվապահական խնդիր
Հարութ․
Մանրածախ խանութը մատակարարից ձեռք է բերել 100 հատ էլեկտրական մսաղաց վաճառքի համար, յուրաքանչյուր միավորի համար ըստ հաշիվ-ապրանքագրի պետք է վճարվի 15 000 դրամ, գումարած ԱԱՀ: Ձեռք բերված ապրանքները մինչև խանութի պահեստ տեղափոխման և բեռնաթափման համար առաքիչի կողմից վճարվել է 20 000 դրամ: Մսաղացի վաճառքի գինը սահմանվել է 21 840 դրամ, այդ թվում առևտրական հավելագինը՝ 3 000 դրամ, ԱԱՀ 3 640 դրամ Հաշվետու ժամանակաշրջանում վաճառվել է 80 հատ մսաղաց։ Վճարը մուտքագրվել է խանութի դրամարկղ:
Պահանջվում է որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը և ձևակերպել ապրանքների ձեռք բերման ու վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Ինքնարժեքը որպես ծախս
Ռոբերտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։

Հաշվապահական խնդիր
Անուշ․
Խնդիր. Պահանջվում է ձևակերպել նյութերի ապառիկ վաճառքը և դեբիտորական պարտքի մարումը, տույժի հաշվեգրումը և գանձումը: Որոշել և ձևակերպել նյութերի վաճառքից շահույթը կամ վնասը։ Բացել հաշիվները և դրանցում արտացոլել շահույթի կամ վնասի բացահայտման հետ կապված գործառնությունները։
Տվյալներ․ Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը 180 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 105 000 դրամ։ Հաշվետու անձի կողմից վճարվել են՝ նյութերի տեղափոխման ծախսումները՝ 18.000 դրամ ներառյալ ԱԱՀ: Գնորդը պարտավորվել է գումարը վճարել 20 օրվա ընթացքում, սակայն փաստացի վճարումը կատարվել է նյութերի առաքումից 60 օր հետո: Ըստ պայմանագրի, ուշացրած յուրաքանչյուր օրվա համար գնորդը պետք է վճարի տույժ՝ վաճառքի գումարի 0,5%-ի չափով։

Ինքնարժեքի հաշվարկ
Անահիտ․
Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում արտադրում է Ա, Բ, Գ արտադրանքներ, Ա-ի վրա կատարվող ուղղակի նյութական ծախսերը կազմել են 600.000, աշխատանքային ծախսումները 350.000, Բ-ի նյութական ծախսումները 500.000, աշխատանքայւն ծախսումները 300.000, Գ-ինը համապատասխանաբար `400.000 և 250.000 : Հաշվետու ժամանակաշրջանում անուղղակի ծախսերը կազմել են 1.200.000։ Որոշել ըստ արտադրատեսակների, արտադրված արտադրանքի լրիվ ինքնարժեքը։

Հաշվապահական խնդիր
Noka.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել լուծել հաշվապահական խնդիր․
Մարտի 1-ի դրությամբ նյութի մնացորդը կազմել է 40 միավոր 450 դ-ով։
Մարտի 10-ին ձեռք է բերվել 30 միավոր 500 դ-ով
Մարտի 12-ին ձեռք է բերվել 20 միավոր 400 դ-ով
Մարտի 15-ին ձեռք է բերվել 10 միավոր 350 դ-ով
Վաճառվել է․
Մարտի 16-ին 15 միավոր
Մարտի 20-ին 35 միավոր
Մարտի 25-ին 25 միավոր
Հաշվարկել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ (LIFO), ԱՄԱԵ (FIFO) և միջին կշռված մեթոդներից:

Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ
Եվա․
Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի համար վճարում է բնապահպանական հարկ, դա ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ։

Հաշվապահական խնդիր
Լիլիթ․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.
Կենցաղային տեխնիկա վաճառող կազմակերպությունը 2016 թ. դեկտեմբերի 31 –ին պահեստում ունի երկու գազօջախ, յուրաքանչյուրի ինքնարժեքը 400 000 դրամ, վաճառքի գինը նմանատիպ ապրանքի 480 000 դրամ է: Սակայն գազօջախները ունեն անսարքություն, և վերանորոգման ծախսը դրանց գծով կկազմի 60 000 դրամ, որից հետո կարող են վաճառվել 430 000 դրամով: Պահանջվում է որոշել `
Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում

Հաշվապահական խնդիր
Ալլա․
Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։
Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։
Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․
- փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
- աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
- տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
- գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Հաշվի մեջ ներառվել է շահութահարկի գումարը
Թինա․
Բարև ձեզ, Վրաստանից ապրանք ենք ներմուծել, հաշվի մեջ առանձին տողով ներառված է նաև շահութահարկի գումարը։ Արդյո՞ք հաշիվը ճիշտ է, և եթե այո, ապրանքի ինքնարժեքի մեջ պե՞տք է ներառել նաև այդ գումարը։

Մարդատար մեքենայի ներմուծում
Լիլիթ․
Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։

ԱՁ-ն ավտոմեքենա է վաճառել
Կարեն․
Բարև Ձեզ։ Ավտոմեքենայի առուվաճառքով զբաղվող ԱՁ-ն ՀՀ տարածքում ավտոմեքենա է վաճառել։ Առուվաճառքի պայմանագրում սխալամաբ գինը նշվել է ինքնարժեքից ցածր։ Ինչպե՞ս կարող եմ դա շտկել, եթե ինվոյսը փոխեմ, գինը ավելացնեմ, իսկ պայմագիրը մնա նույնը, խնդիր կլինի՞։

Որքա՞ն ավելացնել ինքնարժեքին
Սաթենիկ․
Բարև ձեզ։ Ես ԱՁ վերականգնել եմ, հիմա փնտրում եմ հաշվապահ, ով կօգնի ու նաև կվարի հաշվապահությունս։ Եվ հարց․ եթե հաշվել եմ ինքնարժեք, քանի % պետք է ավելացնեմ (հարկ, աշխատավարձ), ինչպե՞ս է արվում այդ հաշվարկը։

ԱԱՀ ավելացում
Քրիստինա․
Բարև Ձեզ։ Եթե կատարվում է ԱԱՀ-ի ավելացում (նախկինում որ միացվել է ձեռքբերումների արժեքին), այդ ավելացումը 16․67%-ով կատարում եմ ինքնարժեքի արժեքի նկատմամբ, թե՞ վաճառքի գնի նկատմամբ։

Մնացորդային ապրանքի ԱԱՀ հաշվանցում
Քրիստինա․
Կազմակերպությունը շրջ․ հարկից անցել է ԱԱՀ դաշտ, հարցս հետևյալն է․ հիմա ապրանքը իրացնելուց վաճառքի ժամանակ կարո՞ղ է նախկինում ինքնարժեք մտցրած ԱԱՀ-ն վերաձևակերպել և հաշվանցել։
Վերջին մեկնաբանություններ