Tag: ինքնահաշիվ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։ Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։ ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ. Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/: Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով: Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ գրելիս ծառայության արժեքի որոշում

Արփինե․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Սաթեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝ 216 - 52 131 - 239 640 22 611 - 52 131 - 47 928 725 - 52 131 - 360 52 131 - 253 - 240 000 7 138 - 2261147928
52 131 - ???? - 47 928
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239 H.K. Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են. դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD դտ521 կտ5241 20.000 դրամ դտ261 կտ5243 20.000 դրամ դտ226 կտ261 20.000 դրամ դտ725 կտ521 կամ դտ625 կտ521 և վճարումը` դտ253 կտ521 200 USD