Tag: ժողով

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Էլինա. Բարև, բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: Հարցերս հետևյալն են.՝ Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։ Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

Ալեքս. Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի անցկացման հետ կապված

Կարինե. Խնդրում եմ ասեք, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով չանցկացնելը համարվու՞մ է արդյոք վարչական իրավախախտում: