Tag: ընդմիջում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված արտոնություններ

Անի. Բարև Ձեզ։ Այժմ գտնվում եմ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդում՝ երեխայի ծնվելու կապակցությամբ (հետծննդյան`երկրորդ 70 օրվա շրջանում): Ցանկանում եմ իմանալ՝ այս երկրորդ 70 օրը լրանալուն պես, եթե աշխատանքի գնամ, չվերցնեմ խնամքի արձակուրդ, ունենալու՞ եմ որևէ արտոնություն աշխատավայրում՝ աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված։ Նշեմ, որ աշխատում եմ շաբաթական 22 ժամ աշխատաժամանակով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման վերաբերյալ

Սուսաննա․ Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի ռեժիմ

Անի․ Բարև Ձեզ։ 1․ ՀՀ ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ մասի համաձայն արդյոք կարո՞ղ եմ 24 ժամյա գրաֆիկով ընդունել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 12 ժամ տևողությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար: Արդյո՞ք աշխատաժամանակի ռեժիմի խախտում չէ։ 2․ Եթե համատեղությամբ աշխատողի աշխատաժամանակը պակաս է օրական 4 ժամից, կարո՞ղ եմ ընդմիջում չներառել, հաշվի առնելով, որ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսից հետո, բայց ոչ ուշ քան աշխատանքը սկսելուց հետո 4 ժամից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հատուկ ընդմիջման վերաբերյալ

Անյա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

Մարիամ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նոր ձևավորված ՏՄԱԿ-ում սահմանվել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից - շաբաթ 09:00 - 17:00 /1 ժամը տրամադրել են ընդմիջմանը/: Համաձայն ԱՕ 139 հոդվածի 1. մասի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը, եթե ոչ, ապա ու՞մ դիմել հարցին ճիշտ և արդյունավետ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը

Nona. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման տևողության վերաբերյալ

Հայկանուշ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողը կարո՞ղ է ընտրել ընդմիջման ժամանակի չափը: Եթե ինձ պետք չէ 2 ժամ ընդմիջում, կարո՞ղ են ինձ պարտադրել այն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը օգտվում է երեխայի կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից

Թամարա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք: Ընկերության աշխատակիցը օգտվում է մինչև 1.5 տարեկան երեխայի համար կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից, որը ըստ ՀՀ ԱՕ-ի յուրաքանչյուր 3 ժամվա համար հատկացվում է 0.5ժ: Հարց. 9:00-18:00-ն աշխատողը, բացի իրեն տրվող 13:00-14:00-ը պարտադիր ընդմիջումից, 1 ժամ, թե՞ 1.5 ժամ հավելյալ ընդմիջման իրավունք ունի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման ժամանակահատված

Կարինե. Բարև Ձեզ,ես աշխատող մայր եմ և ֆիզիոլոգիական արձակուրդից նոր եմ վերադարձել, երեխաս երկու տարեկան է: ՈՒզում եմ իմանալ` իրավունք ունեմ ընդմիջման ժամանակահատվածը երկարացնել: Կանխավ շնորհակալություն: