Tag: էլեկտրոնային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց

Սիրարփի. Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Մարիաննա. Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրսգրում

Vahagn. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: 1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար: 2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով

Eva. Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված

Նարինե. Բարև ձեզ, Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին: Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Նորություններ

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri. Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Hayk. Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիր

Հերմինե. Հարգելի հաշվապահներ, ես էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիրը, ծրագրի անունը Vat e-Invoicing ստացել եմ ՀՏ-ից, մի քանի օր անց նաև ինչ-որ լոգին և գաղտնաբառ` տեստավորման համար: Բայց ոչ մի կերպ չի լինում մուտք համակարգ: Եթե ինչ-որ մեկը կարողացել է օգտագործել ծրագիրը, խնդրում եմ, գրեք: