Tag: էլեկտրոնային

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հարկային հաշվի` անվավեր ճանաչում

Sofi. Հարգելի հաշվապահներ, եթե տեղեկացված եք, խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային գրված հարկային հաշիվը, եթե 24ժամը անցնում է, հնարավորություն չկա՞ անվավեր ճանաչելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կամերալ գրության պատասխան

Siranush. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. կամերալ գրության պատասխանը ինչպե՞ս պետք է ուղարկվի հարկային տեսչություն: Արդյո՞ք գոյություն ունի էլեկտրոնային տարբերակ գրությունները ուղարկելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության ժամանակ

Արթուր. Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով

Գարիկ. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքում հաշիվների գրանցման վերաբերյալ

Արթուր. Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Վանա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Tina. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար. ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է "Հայփոստ"-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը "Հայփոստ"-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում

Andranik. Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում: Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya. Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ

Թեհմինա. Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Sveta. Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների հետ կապված

Sona. Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են: ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ` 1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք: 2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ

Սամվել. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը: Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ: