
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով
Շողիկ․
Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Ինչպե՞ս գրանցվել մաքսային վիճակագրական ձևը հանձնելու համար
Հասմիկ․
Ինչպե՞ս գրանցվել trade.gov.am կայքում վիճակագրական ձևը ներկայացնելու համար։ Շնորհակալություն։

Հիշեցում․ փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է

- Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի վերաբերյալ
Անահիտ.
Բարև։ Ես նոր ԱՁ եմ բացել, գրանցել եմ, նշել հաշվետվության տեսակները, որոնցով պետք է աշխատեմ, լրացրել լիազորի տվյալները, հետո համակարգը թարմացնում եմ, բայց հաշվետվությունների պատուհանը չի բերում։ Ո՞վ կարող է օգնել։

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Հայկ.
Հարգելի գործընկերներ, լիազորի գրանցումից հետո մուտք եմ գործում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, սակայն այնտեղ բացակայում է «հաշվետվություններ» պատուհանը: Վերջին պատուհանը «օգնություն» պատուհանն է: Ի՞նչ անել: Խնդրում եմ օգնել:

ԱՁ-ն տարածք է վարձակալում
Գարիկ.
Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։
Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։
Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։
Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։
Շնորհակալ եմ։

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող
Գարիկ.
Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:
Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ
Նոնա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը
Հայկ.
Բարև ձեզ։
2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում
Գարիկ.
Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:
Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված
Աննա.
ԱԱՀ հաշվարկում «ՀՀ տարածքում ստացված ծառայություններ» տողում ի՞նչ ծառայությունների արժեքներ եք գրում բացի ստացված հաշիվներից: Արդյո՞ք գրում եք բանկային ծախսերը կամ այլ նմանատիպ ծախսեր:
Շնորհակալ եմ:

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Աննա.
Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:
Շնորհակալություն:

Շահութահարկի հաշվետվություն
Սիրանուշ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։
Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել
Անահիտ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ դայակների եկամտահարկի մասով հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով լրացնելու համար ո՞ր ձևն է հարկավոր: Շնորհակալություն:

Լիազոր գրանցելու համար
Արմ.
Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:

Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ
Վահե.
Բարի երեկո հարգելի հաշվապահներ:
Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն
Մարիամ.
Սիրելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով
Լիանա.
Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է "Ռեզիդենտ շահութահարկ վճարող", թե "ԱՁ Նոտար": Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:
Վերջին մեկնաբանություններ