Tag: ԵՏՄ

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ

Գրիգոր. Բարև ձեզ: Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի: Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՌԴ-ից ներմուծման դեպքում տրվող ձևակերպումները

Ռուզան․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ - ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։ 2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։ Շնորհակալ եմ:
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ

Վահան. Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով պետք է հաշվարկվի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքի ինքնարժեքը: Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ, և եթե այո, ապա արդյո՞ք դրանց կիրառումը չի հակասում օրենսդրորեն սահմանված կարգին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Նարինե. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս: Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ: Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է): Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրանք է ներմուծում

Տարոն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ ԱՁ-ն ապրանք է ներմուծում (օծանելիք) ԵԱՏՄ-ից, խանութի անուն դնելու համար ի՞նչ պետք է անել, հարկայինում պետք է գրանցե՞լ անունը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից

Մարգարիտա․ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից և ներկայացրել է ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն և ներմուծման հարկային հայտարարագիր։ Կասե՞ք՝ հանձնելուց որքան ժամանակ հետո է ՀՏ-ն հաստատում այդ փաստաթղթերը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ հունիս ամսվա համար ԵՏՄ վիճակագրական (գրքերի) չունեմ, ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Արմեն. Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը

Սուսաննա Բ. Հարգելի հաշվապահներ, որպես ֆիզ. անձ ներկրում ունեմ ՌԴ-ից մեկ մարդատար ավտոմեքենա, խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս լրացնեմ ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը, եթե կարող եք` հեռախոսահամար համար տվեք, զանգեմ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոստյումի արտադրամաս բացելու համար

Սերգեյ Կարապետյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եվրոպայից ներմուծման հաշվառումը

Dina. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան. Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք: Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»: Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ: Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի: Շնորհակալություն: