Tag: եկամտահարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր կազմակերպություններն են համարվում շրջանառության հարկ վճարող

Hayk. Սիրելի հաշվապահներ, ես արդեն խճճվել եմ այս հարկային փոփոխություններից, խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` Ա/Ձ հանդիսացող կազմակերպությունը, որն ունի 3 աշխատող, զբաղվում է առևտրով և 58,35 մլն շեմը չի գերազանցում, անցած տարում վճարում էր եկամտահարկ` 10%, այժմ համարվելու՞ է շրջանառության հարկ վճարող: Ո՞ր կազմակերպություններն են վճարում եկամտահարկ և ո՞ր կազմակերպությունները `շրջանառության հարկ, ուզում եմ հասկանալ դրանց տարբերությունը: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի տարեկան հաշվարկ

Արմինե. 1. Տարեկան եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞րն է համարվում անձնական նվազեցում: 2. Եթե ֆակտուրաները շատ են, քան տարեկան շրջանառությունն է, ինչպե՞ս վարվել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի և սոց. վճարների հաշվետվության լրացման վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մարդը նույն կազմակերպությունում աշխատել է 1 դրույք այլ հաստիքով և կես դրույք այլ հաստիքով, օրենքով դրա իրավունքը նա ունի, բայց եկամտահարկի և սոցապի հաշվետվություններում նույն մարդը պե՞տք է համարվի 2 աշխատող, թե՞ ոչ, որովհետև նրա համար հաշվարկվել է 2 տարբեր աշխատավարձ: Եվ մեկ ուրիշ հարց` մարդը օրինակ իր մեկ անգամյա ծառայության դիմաց ստացել է հոնորար և այդ հոնորարից հաշվարկվել ու պահվել է եկամտահարկ, նրա համար գործատուի սոցապ չի հաշվարկվել ու վճարվել, դա ճի՞շտ է և պե՞տք է արդյոք ոսցապի հաշվետվության մեջ դա երևա, եկամտահարկի հաշվետվության մեջ կարծում եմ պետք է երևա, խոսքս անցած տարվա մասին է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները: Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից: Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եռամսյակային հաշվետվություններ

Տիգրան. Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

2012թ 4-րդ եռամսյակի հաշվետվություններ

Լիանա. 2012թ 4-րդ եռամսյակի համար սոց. վճարի և եկամտահարկի հաշվետվությունները այլևս չե՞ն ներկայացվելու, միայն եկամտահա՞րկն է լինելու էլեկտրոնային եղանակով ու վե՞րջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը

Edvard. Ա/Ձ-ն ամսական ունեցել է 1.000.000 դրամի շրջանառություն, որից 250.000 դրամի փաստաթղթավորված ծախսեր է կատարել, 200.000 դրամ մնացել է բանկային հաշվին, մնացած 550.000 դրամը կանխիկացվել է հաշվից: Խնդրում եմ ասեք, տվյալ գումարի համար ի՞նչ եկամտահարկ հաշվարկեմ` 11 % չփաստաթղթավորված ծախսերի համար և 10 % եկամտահարկ, թե՞ միայն 10% եկամտահարկ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ: 1. Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել` 900005061115, թե՞ 900005006029-ին: 2. Եթե Վիճ. վարչություն հաշվետվություն ներկայացվել է եռամսյակային, ամեն անգամ պետք է ներկայացնել եռամսյակայի՞ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիայի կազմակերպում

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով: Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Անդրանիկ. Ողջույն: Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել... Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես... Ի՞նչ կլինի որ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Նունե. Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզ. անձից 200000 դրամի գույք է ձեռք բերել և 10 տոկոս եկամտահարկ վճարել: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալական վճարից գանձվող եկամտահարկի վճարում

Լուիզա. Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Ա/Ձ վարձակալական վճարից գանձվող եկամտահարկը ի՞նչ հաշվեհամարով է մուծելու: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ պահումներ են կատարվում նպաստից

Հայկուհի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` աշխատողին անաշխատունակության նպաստ վճարելիս գործատուի կողմից վճարվող գումարից կամ պետության կողմից վճարվող գումարից սոց. վճար, եկամտահարկ պահվու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ

Սյուզի. Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ է ներկայացվելու եկամտահարկի հաշվետվությունը

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2012թ. հուլիսին գրանցել եմ ԱՁ, որը զբաղվում է արտադրությամբ: Աշխատող համարվում է միայն ԱՁ-ն: Վճարում եմ ամեն ամիս սոց. 5000 դր. և եկամտահարկի կանխավճար 2000դր: Հաշվետվություն վիճ. վարչություն պետք է ներկայացնեմ եռամսյակային: Խնդրում եմ ասեք, եկամտահարկի հաշվետվություն ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրացու աշխատավարձի հաշվարկ

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը: