Tag: դոլար

Արտարժույթի փոխանցում ԱՁ անձնական հաշվին

Գագիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։

– դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
– իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է

Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։

– ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
– Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի

Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։

Անձնական փոխանցումներ

Վազգեն․

Ողջույն, հարգելի հաշվապահներ և օրենքի գիտակներ։ ՊԵԿ -ից չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ հարցին՝ ուղղորդելով ՀՀ հարկային օրենսգրքի 147 հոդվածին։

Ես եկամուտներ եմ ստանում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Հարկերը վճարում եմ։ Տան ծախսերը հոգում է կինս, դրա համար ամսական (3 000 ԱՄՆ դոլար կամ 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող) գումարներ եմ փոխանցում իմ անձնական հաշվից կնոջս անձնական հաշվեհամարին։ Ես նաև օգնում եմ թոշակառու ծնողներիս՝ էլի ամսական գումար փոխանցելով իրենց հաշվեհամարին։

Հիմա հարց․ արդյո՞ք այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) կարող ե՞ն համարվել եկամուտ ու հետագայում խնդրո առարկա դառնալ։ Փոխանցումները կատարում եմ ՀՀ բանկերի միջև միայն ֆիզիկական հաշվեհամարից դեպի ֆիզիկական հաշվեհամար։ Շնորհակալություն։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում

Աննա․

Կազմակերպութունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, փետրվար ամսին Պարսկաստանից ներմուծում է իրականացրել, մատուցվել է բեռնափոխադրման ծառայություն ոչ ռեզիդենտի կողմից 1500 դոլլար արժողությամբ, դա ՀՀ տարածքում, ուղարկվել է 209 ձևը, 5 տոկոս հարկվել է դրամային համարժեքը։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ՀԾ-ում ձևակերպել ոչ ռեզիդենտի շահութահարկը: Կանխավ շնորհակալություն։

Արտարժույթով պարտքի մարում

Կարեն․

Ողջույն։ Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպում հետևյալ հարցում։ 2022թ․ սկզբին ունեցել ենք ձեռքբերում ՌԴ-ից ԱՄՆ դոլարով։ Հետագայում, ՌԴ բանկերի դեմ կիրառվող սանկցիաներից հետո ստիպված էինք փոխանցել այդ ձեռքբերման դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլով։ Ինչպե՞ս ձևակերպեմ տարբեր արժույթներով պարտքի մարումը։ Կանխավ շնորհակալ եմ։