Tag: դիմում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարի վերադարձման դիմում ներկայացնել

Հերմինե. Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է

Յանա. Բարև Ձեզ։ Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է, եթե առկա է աշխատողի ազատման դիմումը և դիմումի վրա տնօրենը նշել է՝ "չեմ առարկում"։ Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ օգնել: Աշխատանքից դուրս եմ գալիս և արդեն փետրվարի 1-ից այլևս չեմ աշխատելու: Դիմում եմ գրել, որ փետրվարի 1-ից ազատեն ինձ աշխատանքից: Այսօր հաշվապահությունից թուղթ ստացա, որտեղ նշում էր, որ աշխատանքից դուրս եմ գալու հունվարի 29-ից, հաշվապահի հետ խոսալուց հետո ինձ համոզում էր, որ նույնն է: Կարող եք ասել՝ ինչո՞վ է տարբերվում: Ինչպես նաև վերջնահաշվարկս որքա՞ն եմ ստանալու: Վերջին անգամ գնացել եմ 2019 թվականի նոյեմբեր ամսին, ստացել եմ 153 597 մաքուր աշխատավարձ, սեպտեմբեր ամսվանից այն դարձել է 173 597, 2020թ. մարտ ամիսը ամբողջությամբ եմ աշխատել, ապրիլ ամիսը աշխատել եմ 10 օր, մայիս ամսվանից կրկին ամբողջ դրույքով, աշխատել եմ շաբաթական 5 աշխատանքային օրով: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի. Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է աշխատանքից ազատաման դիմում գրել

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը ցանկանում է աշխատանքից դուրս գալ, այլ աշխատանքի անցնելու նպատակով /ս.թ. դեկտեմբերի 1-ից/, քանի՞ օր շուտ պետք է դիմում գրի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արա. Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մերի. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, աշխատանքի ընդունվել է 09.06.2020թ. և ազատվել 04.08.2020թ.: Հունիս ամսվա աշխատավարձը եղել է 67 682 դրամ, հուլիս ամսվա աշխատավարձը՝ 92 618, օգոստոս ամսվա աշխատավարձը՝ 7 124 դրամ: Աշխատում ենք 6 օրյա գրաֆիկով: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է վճարվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը դիմում է գրում, որ այլ աշխատանքի անցնելու համար ցանկանում է ազատվել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է ազատել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ - դիմում - վճարման անդորրագրի պատճեն - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները - լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները: Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի կրճատման դեպքու՞մ կատարվում է վերջնահաշվարկ

Նունե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. "հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք": Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Տաթևիկ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ "201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն" և "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ"։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը հրաժարվում է ազատման դիմում ներկայացնել

Աննա. Աշխատողին առաջարկվել է ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է: Ի՞նչ անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա. Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։