
Անհրաժեշտ է դիմում ներկայացնել սննդի փորձաքննության ինստիտուտ
Սաթենիկ․
Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ կազմակերպության դիմեմ, որ կազմակերպի և ձևակերպի բոլոր թղթաբանությունը, դիմումները ճիշտ ձևակերպի։ Կիսաֆաբրիկատների արտադրություն։ Պետք է դիմում ներկայացվի սննդի փորձաքննության ինստիտուտ, անցնի բոլոր ստուգումները, որպեսզի ստանամ թույլտվություն խանութներում վաճառելու։

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Ֆիզ. անձի հայտարարագրի համար մուտքանուն/գաղտնաբառ
Եվա․
Կասե՞ք՝ այս հասցեով - https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործելու մուտքանուն գաղտնաբառ ինչպե՞ս կարող ենք վերցնել, դիմում-լիազորագրո՞վ ՊԵԿ-ից։

Շրջանառության հարկի հայտարարություն չի ներկայացվել
Lia.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023 թվականին շրջանառության հարկի հայտարարություն չի տվել, հայտնվել է ԱԱՀ-ի դաշտում։ Ներկայացրել է 216 ձևը, որը հարկայինի պնդմամբ որևէ ազդեցություն չունի, սակայն կամերալներ է գալիս, որ ԱԱՀ հաշվանցելու իրավունք չունեինք։ Նման պրակտիկա ունեցե՞լ եք։ Արդյո՞ք բողոքարկման հանձնաժողով դիմելուց կարելի է արդյունքի հասնել։

Գործունեության դադարեցում և վերսկսում
Հովհաննես․
Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2023 դեկտեմբերի 25-ին, հունվարի 12 ին շրջհարկի հայտարարություն եմ ուղարկել և նույն օրը ԱՁ անորոշ ժամանակով դադարեցրել եմ, իսկ մարտի 2 ին վերսկսել։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ե՞րբ և ի՞նչ հարկեր և վճարներ պետք է անեմ։ Շնորհակալություն։

Ազատում աշխատանքից
Էմմա․
Բարև բոլորին։ Մի էսպիսի հարց ունեմ․ եթե Աշխատողը դիմում է ներկայացրել 26.02-ին, որ 01.03-ից ցանկանում է ազատվել աշխատանքից, և Գործատուն չի առարկում: Կարող եմ չէ՞ իրեն ազատել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.1. մասով: Կանխավ շնորհակալություն:

Շրջանառության հարկի դիմում
Մարիամ․
Ողջույն, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս և որտե՞ղ նոր բացված ԱՁ-ն տա շրջանառության հարկի դիմումը։ Թաքսսերվիսի կայքում չի թողնում ֆայլը ներբեռնել, բոլոր տվյալները ճիշտ են լրացված։ ՊԵԿ պե՞տք է գնալ և դիմում գրել։

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Աստղիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն հունվարի 12-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն տալով աշխատելու ու ավտոմատ կերպով ԱԱՀ դաշտում աշխատելու միջև, ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ ԱԱՀ-ի հաշվանցման սահմանափակումների մեջ այդ մասով կոնկրետ սահմանափակում նշված չէր։

Հացի փռի գործունեություն
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե հացի փռում թխվում է նաև այլ հացաբուլկեղեն, որը նաև սպասարկվում է սրահում, այդ դեպքում կարո՞ղ է հացի վաճառքը որպես արտադրություն ձևակերպել, իսկ մնացած սնունդը` հանրային սնունդ։ Նշեմ, որ հանրային սննդի հայտարարություն չի տրվել։ Այդ դեպքում հացի վաճառքից շրջանառության հարկի դրույքաչափը կլինի 3.5՞, իսկ մնացածի մասով` 5%՞։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումները հանձնելու վերջնաժամկետ

Հարգելի գործընկերներ,
2024թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.
Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2024թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2024թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Սոնա․
Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է
Վարդան․
Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Տնօրենի ազատում աշխատանքից
Աննա․
Բարև ձեզ։
Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։
Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Շրջանառության հարկ վճարողի դիմում
Հայկ․
Բարև Ձեզ։ Նորաբաց ԱՁ-ն գործունեություն չէր ծավալել, ԱԱՀ համակարգում էր ու հանձնում էր 0-ական հաշվետվություններ: Այս տարվանից ուզում եմ դիմում ներկայացնել շրջ. հարկի համակարգ անցնելու համար: Դիմումն հիմա ներկայացնելուց կարո՞ղ եմ նշել, որ 2024-ի Հունվարի 1-ից համարվեմ շրջանառության հարկ վճարող:

Հարկատեսակի դիմումներ դադարեցման դեպքում
Գոհար․
Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․
- Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
- ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Շրջանառության հարկ 2024
Կիմ․
Ա/Ձ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ցանկանում ենք 2024 թվականը փոխել շրջանառության հարկի հարկատեսակով, խնդրում եմ ասել՝ ի՞նչ հայտարարություններ պետք է ներկայացնել և ե՞րբ պետք է ներլայացնել։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ գերազանցել է 24 միլիոնի շեմը
Քսենիա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյով աշխատող ԱՁ-ն 24 միլիոնի շեմը գերազանցել է 5 օր առաջ, եթե ՇՀ 201 ձևի մեջ նշվում է այն օրը, որի դրությամբ դեռ շեմը չէր անցել, ուրեմն կարո՞ղ է հաջորդ տարի ևս համարվել միկրո։

Աշխատանքի վերադառնալու դիմում
Անի․
Բարև Ձեզ։
Երբ աշխատողը համաձայն է իր ամենամյա արձակուրդից հետ վերադառնալ աշխատանքի՝ այդ դեպքում դրա համար պե՞տք է դիմում գրի, թե՞ ոչ, որ համաձայն է վերադառնալ աշխատանքի, թե՞ դիմումը ճիշտ չէ, և ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է լինի:

Արձակուրդի դիմում
Հայաստան․
Արձակուրդ գնալուց քանի՞ օր առաջ աշխատողը պետք է դիմում ներկայացնի արձակուրդի տրամադրման վերաբերյալ։

Արդյո՞ք կլինի տուգանք
Անահիտ․
Բարև ձեզ։ Օգոստոսի 30-ին ԱՁ ենք գրանցել պետռեգիստրում, էլ ոչինչ չի արվել։ Շրջհարկի դիմում չենք տվել, բացի այն, որ ԱԱՀ պիտի աշխատենք, վարչական է՞լ կգա, որ թեկուզ զրոյական, բայց ԱԱՀ հաշվետվություն չենք ներկայացրել օգոստոս ամսվա համար։
Վերջին մեկնաբանություններ