
Երեխայի խնամքի արձակուրդ
Վաղինակ.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և նրան փոխարինող աշխատողը նրա վերադարձից 10 օր առաջ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, ի՞նչ է տեղի ունենում փոխարինող աշխատողի հետ հիմնական աշխատողի վերադառնալուց հետո: Արդյո՞ք նա ետ է կանչվում արձակուրդից և ազատվում աշխատանքից հիմնական աշխատողի վերադառնալու օրը, թե՞ նրա ազատումը հետաձգվում է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:

Դեկրետ գնալու վերաբերյալ
Լուսինե.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ ասացեք, աշխատողը չի ցանկանում գնալ ֆիզ. արձակուրդ, ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը: Արդյոք իրավունք ունի՞, և այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի օրերը:

Եկամտային հարկի հաշվարկ
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Մայրության նպաստը փոխանցելուց հետո հաջորդ ամիս եկամտային հարկի հաշվետվության մեջ ի՞նչ ենք լրացնում այդ աշխատողի բաժնում և ի՞նչ թուղթ պետք է ներկայացնենք սոցապ։

Ա/Ձ դեկրետ
Լուսինե.
Բարև ձեզ: Խնդրեմ ինձ հստակ պատասխան կտա՞ք, եթե Ա/Ձ-ն՝ միկրոյի հարկման դաշտում աշխատող, 15.10.2022 գնալու է ֆիզ. արձակուրդ, ե՞րբ պետք է Ա/Ձ դադարեցում տամ։

Անաշխատունակության թերթիկ բարդ ծննդաբերության դեպքում
Անուշ.
Բարև ձեզ։ Հաշվապահներ ջան, բարդ ծննդաբերության դեպքում 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացնելը ժամկետային սահմանափակում ունի՞։
Օրենքում ինչքան փնտրեցի չգտա նման կետ։ 140 օրը լրանալուց հետո է վճարվում, թե՞ կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի։

Դեկրետից դեկրետ
Տաթև1.
Բարև ձեզ: Եթե անձը գտնվել է դեկրետում և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում էլի գնացել է դեկրետ, արդյոք կազմակերպությունը պարտավո՞ր է կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։

Ի՞նչ թուղթ պետք է ուղարկվի սոցապ
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ, եթե մայրության նպաստի միանվագ գումարը արդեն վճարել եմ, դրանից հետո երբ երեխան ծնվում է, սոցապ ի՞նչ թուղթ պիտի ուղարկվի։

Ե՞րբ է փախանցվում մայրության նպաստը
Քրիստինե.
Կներեք՝ մի հարց տամ. չաշխատող մայրերի 7 ամսականի գումարը դիմումը տալուց հետո քանի՞ օրվա ընթացքում է փոխանցվում գումարը։

Երեխայի խնամքի նպաստ
Արմինե.
Բարև ձեզ։ Գյուղաբնակ աշխատող մայրը ինչքա՞ն գումար է ստանալու երրորդ երեխայի դեպքում ամեն ամիս։

Փոխարինող աշխատակցի դեկրետ գնալու վերաբերյալ
Լուսինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը փոխաինող է մի քանի ամիս ժամանակով, իրավունք ունի՞ գնալու ֆիզ. արձակուրդ:

Դեկրետից դեկրետ
Սուսաննա Վանեսյան.
Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։

Անաշխատունակության թերթիկ
Մարիամ9.
Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։

Դեկրետ գնալու վերաբերյալ
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։

Մայրություն նպաստի համար փաստաթղթեր
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):

Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքի սկիզբը
Ելենա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց. մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի արձակուրդը ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն աշխատողը աշխատանքի վերադառնալու դիմումը նոր է ներկայացրել (հաշվելով 3 տարի արձակուրդի սկզբից, ոչ թե երեխայի 3 տարեկան լրանալը)։ Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հայտում աշխատանքի սկիզբը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել այդ երկու ամիսը չվճարվող արձակուրդ, և դա կդիտվի որպես օրենքի խախտու՞մ։

Աշխատանք դեկրետի ընթացքում
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Դեկրետի ժամանակ հնարավո՞ր է աշխատել այլ աշխատավայրում ավելի քիչ ժամային գրաֆիկով, առանց աշխատանքից ազատվելու, իսկ երեխայի 3 տարին լրանալուց հետո վերադառնալ հին աշխատանքին։

Արձակուրդայինի հաշվարկ
Անի.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գտնվում է դեկրետի մեջ և վերադարձի դիմում է գրում, միևնույն ժամանակ օգտվում է չօգտագործված արձակուրդից։ Ինչպե՞ս պետք է հաշվարկվի արձակուրդայինը։

Երեխայի խնամքի արձակուրդ
Աննա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. աշխատակիցը գնում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Այսինքն՝ սկիզբը դրվում է գնալու օ՞րը, իսկ ավարտը երեխայի 2 տարին լրանա՞լը։

Մայրության նպաստ
Անուշ.
Բարև ձեզ։ Ֆիզարձակուրդին տրամադրվող գումարի չափը ո՞ր դեպքում են հաշվում նվազագույն աշխատավարձի 15ապատիկի չափով։ Շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ