Tag: դատական

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հետևել դատական գործին

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր բոլորի ամանորը շնորհավոր։ Խաղաղ տարի բոլորիս։ Եթե ԱՁ-ի տնօրենը ՀԴՄ-ը կտրոն տրամադրելու հետ կապված դիմել է դատարան, որտե՞ղ կարող եմ նայել՝ գործը ինչ վիճակում է: Ինձ կոդ են տվել, որ կոդով ստուգեմ, բայց տեղը չգիտեմ, խնդրում եմ օգնել։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար

Էլինա. Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ, Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:" Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կամերալ ուսումնասիրության բողոքարկման վերաբերյալ

Հարգելի՛ օգտվողներ, Չեք օգնի հասկանալ, կամերալ ուսումնասիրության արձանագրությունը դատական կարգով բողոքարկել հնարավո՞ր է, թե՞ ոչ /ըստ էության, այն որպես վարչական ակտ բողոքարկել հնարավոր չէ, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ/: Եվ երկրորդ հարցս. կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել ԱՁ-ի կասեցում, եթե կա չկատարված պարտավորություն

Եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցին: Որպես ԱՁ ունենք դատական կարգով շահած գործ (գումարի բռնագանձում): ԱՁ-ն ցանկանում ենք կասեցնել: Ցանկանում եմ հասկանալ` ԱՁ-ի կասեցման դեպքում տվյալ պարտավորությունը դառնու՞մ է անձնային և գումարի բռնագանձում տեղի է ունենում, թե՞ ԱՁ-ն կասեցնելու դեպքում դատարանի որոշումը ևս չեղարկվում է: Ուղակի այս պահին ԱՁ-ն այլևս ոչ մի գործունեություն չի իրականացնում: