Tag: դասակարգիչ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Դասակարգչի փոփոխություն

Մելանյա.

Բարև, Հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել. արդյոք հնարավո՞ր է կատարել գործող ԱՁ-ի տնտեսական գործունեության դասակարգչի փոփոխություն: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լեզվի դասընթացների դասակարգիչ

Սոֆյա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի իր հիմնական գործունեությունից (փայտի արտադրություն), իրականացնում է նաև լեզվի դասընթացներ և վերջինիս համար դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվներ: Եռամսյակային հաշվետվություն ուղարկելուց, ո՞ր տողում պետք է գրել այդ գումարը (այլ գործունեությու՞ն): Եվ ո՞րն է դասընթացների համար դասակարգիչի կոդը: Շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ անվանացանկ

Հասմիկ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:

Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ցանկեր

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն ունի ՀԴՄ, պարտադի՞ր է taxservice-ում "ՀԴՄ-ի ապրանքների ցանկեր" բաժնում գրել բոլոր վաճառվելիք ապրանքների անունները: Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գազաբալոնի ստուգաչափման դասակարգիչ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների ստուգաչափման գործընթացը ի՞նչ դասակարգիչ է լինում ՀԴՄ-ի վրա: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Աննա. Բարև Ձեզ։ Կասեք՝ Ա/Ձ կարո՞ղ է գործունեություն ծավալել մի քանի ոչ առընթեր ոլորտում: Եթե այո, ապա այդ դեպքում գրանցվելուց ինչպե՞ս է պետք գործունեության դասակարգիչն ընտրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բրոքերային ծառայության դասակարգիչ

Հրանուշ. Բարև Ձեզ։ Նոր բացվող ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ։ Խնդրում եմ հուշել, թե ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոն առանց դասակարգչի

Հ․ Դավթյան․ Ողջույն գործընկերներին, խնդրում եմ նշել. արդյո՞ք որևէ հարկատեսակի գործունեության դեպքում թույլատրելի է ՀԴՄ տպել միայն գումարի նշումով (առանց ապրանքի կամ ծառայության անվան՝ ԱՏԳ ԱԴԳՏ կոդերի և այլ պահանջվող տվյալների)։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

1 գործունեություն 2 տարբեր տարածքներում

Հասմիկ. Բարև ձեզ: 1. Ա/Ձ աշխատում է միկրո համակարգում, համակարգչային ծառայությունների մատուցում է իրականացնում, գրանցված է՝ այլ ծառայությունների մատուցում դասակարգիչի տակ։ Ցանկանում է բացել նաև ֆոտո նկարահանման ծառայություն՝ նույն վայրում։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի։ 2. Ա/Ձ, որն աշխատում է միկրո համակարգում, կարո՞ղ է նույն գործունեությամբ զբաղվել 2 տարբեր տարածքներում, ունենալ 2 ՀԴՄ, այսինքն՝ բացել երկրորդ մասնաճյուղ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ԲՏԱ նախարարություն ներկայացվող հաշվետվություն

Տաթև․ Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է J62.09.0 դասակարգչով, բայց իրական գործունեությունը մարքետինգի դասընթացն է: 14.10.22-ին ծանուցում է ստացվել ictstat.am -ից առ այն մասին, որ պետք է գրանցվել և ՀՀ ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնել նախորդ ամսվա գործունեության մասին: Հարց 1 . Ի՞նչ հաշվետվություն ներկայացնել, եթե զուտ մարքետինգի դասընթաց է իրականացնում ՍՊԸ-ն: Հարց 2. Հնարավո՞ր է դասակարգիչը փոխել ՀՀ ՊԵԿ -ում և ինչպե՞ս: ՍՊԸ-ն գրանցվել է օգոստոսի 17-ին, իսկ գործել է սեպտեմբերի 12-ից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Տաթև. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվել: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը նշվել է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J62.09.0։ ՍՊԸ-ն մատուցելու է մարքեթինգի դասընթացներ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։ Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Մերի. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու՝ տեսախցիկների տեղադրում, մալուխների տեղադրում, սպասարկում, տեխնիկական սպասարկում, ծրագրային սպասարկում, անվտանգային համակարգերի տեղադրում, սպասարկում և այլն։ Ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Մերի. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը արտերկրյա աշխատանքի տեղավորման պրոցես է իրականացնելու, մասնավորապես՝ միջնորդելու է աշխատանք փնտրողի, գործատուի և դեսպանատան միջև փաստաթղթաշրջանառության գոծընթացի կազմակերպմանը։ Սա ի՞նչ ԱՏԳԴ-ով կարելի է գրանցել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Աննա․ Հարգելի հաշվապահներ, կասեք՝ դասակարգիչը հետևյալ գործունեության տեսակի` Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի. Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0... Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։