Tag: գույքահարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ. Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Իննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը գնել է անշարժ գույք բազմահարկ շենքի որևէ հարկում և նկուղում ավտոկայանատեղի (parking): Սեփականության վկայականում հողամասին վերաբերող տվյալներ երկուսի դեպքում էլ բացակայում են: Բայց լրացուցիչ տվլալներում նշվում է՝ սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման X քմ և Y ք.մ. հողամասի նկատմամբ կազմում է Z/G: Բնականաբար շենքում գտնվող տարածքի համար հաշվարկվելու է գույքահարկ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հաշվարկվելու է հողի հարկ տարածքի համար, և ի՞նչ հարկ է հաշվարկվելու ավտակայանատեղիի համար (գույքի, հողի), և եթե գույքի, ո՞ր տոկոսադրույքով կայանատեղին: Ասեմ, որ օրենքը կարդացել եմ և թաղապետարանում հարցրել եմ: Խնդրում եմ, թող պատասխանեն փորձ ունեցող հաշվապահները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

astxik. Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկ

Վլադիմիր. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ինչքա՞ն կկազմի BMW 325i մեքենայի գույքահարկը և տեխ. զննումը, եթե նրա տվյալներն են` 192 ձիաուժ, 2001թ. արտադրության: Եվ խնդրում եմ նաև գրել հաշվարկման մեթոդը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան. Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Արմինե. Խնդրում եմ օգնել: Ինձ պետք ե հաշվարկել 1996թ. "Գրանդ Շիրոկի" մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, եթե տվյալ մեքենայի շարժիչն 150-212 ձիաուժ է, աշխատանքային ծավալն 5.2: Մեքենան ամենագնաց է: Մինչև 2008թ. գույքահարկն մուծած է: Խնդրում եմ հաշվարկել` մինչև օրս ինչքան գույքահարկ պետք է վճարենք: Եթե կարելի է` հաշվարկման ձևն գրեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Սամվել. Մեքենան արտադրվել է 1990թ-ին, ունի 75 ձիաուժ հզորություն, առ այսօր չի շահագործվել և գույքահարկ չի վճարվել: Խնդրում եմ մեկնաբանել և հավաստի տեղեկություն տալ, թե ինչպես հաշվարկենք, թե ինչքան գույքահարկ է կազմում: Մեքենան հաշվառված է Նոր-Խարբերդ շրջանում, և նրանց հաշվարկով կազմել է 110,980 դրամ: Բայց տեխզննություն չի անցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Քրիստինա. Մեքենան ձեռք է բերված 2010թ: Մերսեդես-Բենց 230E մակնիշի, շարժիչի հզորությունը-97/132: Խնդրում եմ Ձեզ հաշվել 2011թ. կազմող գույքահարկը, և արդյոք վճարվել է 2010-ինը: Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Ձեզ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների վերջնաժամկետներ

Լիանա. Հարգելի կոլեգաներ, ի՞նձ կարող եք ասել, հաշվետվությունների տալու վերջնաժամկետը երբ է (վիճ. հաշվետվությունների, գույքահարկի...): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի ձեռքբերում

Արփինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, հարցս այսպիսին է. ՍՊԸ-ն հոկտեմբերին ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ դրա վերաբերյալ: Գույքահարկի՞: Եվ ընդհանրապես, ի՞նչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկից ազատում

Արտակ. Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Ա.Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են, ասենք, 1999թ.-ից և մինչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009թ.-ի, ասենք, հոկտեմբերին: Ճիշտ է՝ նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ՞ որ տվյալ ֆիզ. անձի վրա մնում է 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ) գումարը՝ որպես պարտք: Բայց չէ՞ որ եթե մարդը խոտանել է մեքենան, այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյո՞ք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ՝ լուծելու այս խնդիրը: Խնդրում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Արայիկ. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. 2010թ. - հուլիսի 13 դրությամբ քաղաքապետարանից հաշվարկվել և բնակչին (ոչ իրավաբանական) ներկայացվել է 1999-2003 թվականի համար գույքահարկի պարտք բնակելի տարածության համար և պահանջում են վճարել: Հարցս հետևյալն է. քանի որ գույքահարկն էլ հարկատեսակ, արդյոք այս դեպքում գործում է հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը: Քաղաքացին պիտի պարտադիր վճարի այդ գումարը, թե ոչ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

Լուսինե. Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպությունների հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկ
  • Կազմակերպությունների հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկ
  • Շինությունների գույքահարկի հաշվարկ
  • Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկ