Tag: գործուղում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել

Սաթեն. Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում ՍՊԸ-ի միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել: Եվ եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, վճարումը նախապես է կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Ա. Եթե աշխատակիցը գործուղվել է մի քանի վայր, որոնց հեռավորությունները առանձին-առանձին չեն գերազանցում 30 կիլոմետրը, սակայն, հաշվի առնելով այդ բնակավայրերի՝ իրարից հեռավորությունը, ընդհանուր ճանապարհը գերազանցում է 30 կիլոմետրը, այդ դեպքում օրապահիկ պե՞տք է հաշվարկվի և վճարվի, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Հեղինե Մանասյան. Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գործուղման ծախսերի նվազագույն չափը

Զանուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, և եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, հեռավորությունը՝ 50 կմ, 10 աշխատանքային օր տևողությամբ: Վճարումը նախապես չի կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրապահիկի վերաբերյալ

Տաթևիկ. Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Անժելա. Բարև ձեզ, Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը

Կամո. Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման

Արմենուհի Ե. Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ. Ես ունեմ հետևյալ հարցը: Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղումից վերադառնալուց չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ

Սաթեն. Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք: Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է աշխատել արձակուրդի ընթացքում

Ամելի. Հարգելի հաշվապահներ, անձը չի կարող արձակուրդի ընթացքում աշխատել և առավել ևս հրամանով գործուղման մեկնել, այնպես չէ՞: Շնորհակալ եմ նախօրոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված

Ռոման. Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր

Լևոն. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա. Բարի օր բոլորին: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում: Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.