Tag: գործավարձային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագիր բանվորի հետ

Ջուլիա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ արդյո՞ք կարող եմ բանվորի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատավարձը նշել գործավարձային, բայց քանի որ շինարարության ոլորտ է, ամեն ամիս աշխատավարձ չտալ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործավարձային աշխատավարձ

Հարգելի հաշվապահներ, տաքսի ծառայության դիսպեչերի հետ, եթե կնքել է գործավարձով պայմանագիր, յուրաքանչյուր սպասարկած հաճախորդի համար 25 դրամ, և այնպես ստացվի ամսվա վերջում, որ 68 000 քիչ կազմի գումարը, սխալ կլինի՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամային տարիֆային դրույք

ԱՆԻ. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը օրինակ` 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ, այդ 406 ինչպե՞ս է ստացվում, և հաշվարկային, թե՞ մաքուրն է այդքան։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործարքային աշխատավարձ

Անի. Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ է գրանցվել և ունի աշխատողներ, ինչպե՞ս պետք է արվի, որ աշխատողների աշխատավարձը գործարքային է, այսինքն` յուրաքանչյուր գործից տոկոսով, հնարավո՞ր է էդպես, թե՞ նվազագույն աշխատավարձը պարտադիր պետք է վճարվի: Եվ մի հարց էլ. եթե թարթիչ/հոնք/ եղունգների սրահ է բացվելու, հնարավոր է միկրոյի դաշտում հարկվի, թե՞ արտոնագրային հարկի դաշտում է դա ու սրահին պետք է ՀԴՄ, թե՞ չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործարքային աշխատանք

Գայանե. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Գայանե. Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Լրացուցիչ պայմանագիր

Անի․ Եթե աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, արդյո՞ք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Araqsya. Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործավարձային աշխատողի հրամանը

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:
Նորություններ

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: 2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝ 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ 2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ 3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Arsine. Հարգելի հաշվապահներ, վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:
Accountant.am
Գործընկերներ

Գործավարձային աշխատողների աշխատավարձի հաշվարկ

Artur. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՀԾ 6-ում գործավարձային աշխատողների հաշվարկը ինչպե՞ս եք հաշվարկում, եթե մեկ արտադրատեսակի սակագինը ամսվա կտրվածքով պարզ է լինում: Արդյո՞ք կա հնարավորություն այդ սակագինը մտցնել ՀԾ 6 ծրագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare. Բարև ձեզ: Հուշեք խնդրում եմ. 1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով 3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ) Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut. Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Վաչագան. Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են "պայմանական միավոր" հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ "աշխատանքի դիմաց վճարումների" հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել

Ռենա. Բարև Ձեզ: Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել ռեզերվ աշխատողների հետ, եթե նրանց աշխատանքի բնույթը ժամանակավոր է, բայց հաճախակի (տարին 1-5 անգամ): Որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ամեն անգամ կնքվում է պայմանագիր, գրանցվում համակարգի մեջ, կազմվում անհատական հայտ, լրացնում ենք աշխատանքային գրքույկը (ընդունում և ազատում): Կարո՞ղ ենք արդյոք ռեզերվ աշխատողների հետ կնքել գործավարձային պայմանագիր: Որո՞նք են այս պայմանագրի պայմանները: Պայմանագրի ո՞ր ձևն է արդյունավետ կնքել նման աշխատողների հետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն. Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել: