Tag: գործառնություն

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։

Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։

Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Այլ հաշվապահական խնդիրներ

Լիզինգի ձևակերպումներ

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։