
Գյուղատնտեսական արտադրանքից բացի այլ ապրանքների վաճառք
Տիգրան․
Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։
Մանրամասն
Մսի խանութի գործունեություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս մսի խանութի հետ է կապված, մարզում է, արդեն աշխատում է շրջհարկով։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ճի՞շտ եմ կատարում գործողությունները, թե՞ ոչ։
Հարց 1․ ԱՁ-ն գյուղացուց կով է գնում, գնման ակտով և գյուղապետարանի տեղեկանքով, որ տվյալ գյուղացին ունի կով, բայց գյուղապետարանի տեղեկանքում չի նշվում՝ գյուղացին կովը ում է վաճառում, դա սխալ չէ՞։
Հարց 2․ ԱՁ-ն կովը գնում է այդ տեղեկանքի և գնման ակտի հիման վրա և տանում է սպանդանոց, վաճառում է տվյալ ԱՁ -ին՝ հաշիվ եմ դուրս գրում տվյալ ԱՁ-ի անունով
Հարգելիներս, այս գործողություններից հետո 10 % հարկ չի առաջանում չէ՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Գյուղմթերքի ձեռքբերում գյուղացուց
Ռոզա․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

Մսի խանութի գործունեություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։

Մսի ձեռքբերում ֆիզ․ անձից
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․
1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։
2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։
Շնորհակալություն։

Արդյո՞ք ծաղիկը համարվում է գյուղատնտեսական արտադրանք
Մերի․
Բարև Ձեզ։ Ծաղկի սրահը եթե շուկայից է գնում ծաղիկը, պետք է միակողմանի գնման ակտ կազմի, իսկ հարկվելու՞ է 20 տոկոս, թե՞ գյուղատնտեսական արտադրանք է համարվում։

Գյուղմթերքի ձեռքբերում շուկայից
Անահիտ․
392-Ն որոշմամբ՝ ֆիզ. անձից ձեռքբերման դեպքում պիտի հաշիվ դուրս գրվի, որում պիտի լրացվի ֆիզ. անձի տվյալները։ Եթե կազմակերպությունը գյուղմթերք է ձեռքբերում շուկայից միակողմանի գնման ակտով և ոչ թե կոնկրետ մեկ ֆիզ. անձից, 2025թ.-ի հունվարի 1-ից արդյո՞ք էլեկտրոնային հաշիվ պետք է գրվի, թե՞ թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ։

Մեղուների ու մեղվապահական պարագաների ձեռքբերում
Հասմիկ․
Բարի օր, խնդրում եմ ուղղորդել։ Գյուղացուց ձեռքբերված մեղուներն ու մեղվապահական պարագաներն ի՞նչ են համարվում։ 2025 թվականին տվյալ ապրանքները ձեռքբերելիս կազմակերպությունը ԳԱ-ի դեպքում վճարելու՞ է 10 կամ 20%։ Շնորհակալ եմ։

Մեղրի արտադրություն և վաճառք
Անահիտ․
Բարև։ Ասացեք խնդրեմ՝ մեղրի արտադրությունը և վաճառքը, որը գործում է Գյումրիում, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրոջ կողմից հաշվի դուրսգրում
Հերմինե․
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, և մատակարարում է ձուկ, կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել այն կազմակերպությանը, ում ապրանք է մատակարարել։ Նշեմ, տվյալ ԱՁ-ն ասել է միայն կարող են քարտային հաշվեհամարին գումար փոխանցել։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի ապրանքները ձեռք բերող կազմակերպության համար։

ԱԱՀ հաշվետվության 18-րդ տողի լրացման վերաբերյալ
Հարություն․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է միրգ – բանջարեղենի առք ու վաճառքով
Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն զբաղվում է միրգ - բանջարեղենի գնմամբ գյուղացիներից և մեծածախ վաճառքով: Կասե՞ք խնդրում եմ՝ գյուղացիներից ի՞նչ փաստաթղթեր, տեղեկանքներ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի ԱԱՀ դեբետագրվի, ամսվա վերջում հաշվանցելու նպատակով: Կանխավ շնորհակալ եմ:

Ջերմոցի օտարում
Նոնա․
Հարկման ընդհանուր համակարգում գտնվող կազմակերպության կողմից ջերմոցի օտարումը արդյո՞ք ազատված է շահութահարկից։

Արդյո՞ք գործունեությունը կդիտարկվի որպես հանրային սնունդ
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ: Ես Անհատ Ձեռներեց եմ, գործունեությունս հետևյալն է. շուկայից գնում եմ միրգ, փաթեթավորում եմ և վաճառում կազմակերպություններին: Հարցը. կարո՞ղ է արդյոք տվյալ գործունեությունը դիտվել իբրև հանրային սննդի հետ կապված գործունեություն:

Ապրանքի ձեռքբերում գյուղացուց
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն գյուղացուց ապրանք է գնում։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի կարողանամ հաշվետվության մեջ ներառել։

Եկամտային հարկ գյուղացուց ձեռքբերում ունենալու ժամանակ
Իրինա․
Եթե հիմնադրամը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով գյուղացուց գնել է մթերատու կենդանի, գյուղատնտեսական արտադրանք, արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ։ Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Գյուղատնտեսական արտադրություն
Հայկ․
Բարև Ձեզ։ Գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն տարվա սկզբից տվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ։ Սխալ է չէ՞ արել, որ հայտ է ներկայացրել, պետք է ոչ մի հայտ չներկայացներ, քանի որ մինչև 115 մլն-ը ազատված է հարկերից։ Մոտ 2 ամսից արդեն հնարավոր է գերազանցի 24 մլն ի շեմը։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, երբ գերազանցի 24 մլն-ի շեմը, շրջ․ հարկի հայտ տալ, որից հետո եռամսյակային զրոյական հաշվետվություններ ներկայացնել, թե՞ որևէ հարկատեսակով աշխատելու հայտ չտալ։

Գյուղատնտեսական գործունեություն
Նարինե․
Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Գյուղատնտեսական արտադրանք
Աննա․
Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։
Վերջին մեկնաբանություններ