Tag: բնօգտագործում

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական հաշվետվություն հացի փռի համար

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ հացի փուռը, որտեղ բոլոր վառարաններն աշխատում են հոսանքով, բնապահպանական հարկ վճարելու և եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չունի չէ՞։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների հաշվարկ

Մարիամ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ հացի փուռ, որն շխատում է շրջհարկով, մինչև ե՞րբ պետք է հանձնի 219. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ձևը, և ուշացնելու դեպքում ի՞նչ տուգանքներ կան։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվություն

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջել են ներկայացնել ջրօգտագործման և ջրահեռացման (ՋՋ), ինչպես նաև կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի թույատրել սահմանային արտահոսքի (ԹՍԱ) անհատական նորմաներ։ Կասե՞ք՝ որ կազմակերպությանը դիմեմ այսպիսի տեղեկատվություն ստանալու համար։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը

Անահիտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։ Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara. Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն: Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործում 3940մ խորանադ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները գերազանցել է/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara. Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն: Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է մակերևույթային ջրերի օգտագործում 1980մ խորանարդ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները չեն գերազանցել/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել հետևյալ խնդիրը: Դիֆերենցիալ ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում պեռլիտի հանքավայրից իրականացրել է պեռլիտի արդյունահանում 6 520 մ խորանարդ /գերազանցել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված ծավալները/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա բնօգտագործման վճարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Լուսինե․ Բարև ձեզ։ Սփրեդի, խտացրած մթերքի արտադրության դեպքում բնապահպանական վճարի պարտավորություն առաջանու՞մ է արդյոք, կասե՞ք, խնդրեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Մարիամ․ Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման. Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է. Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել: