Tag: բյուջետային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բյուջետային հաշվարկի օրինակ

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, բյուջետային հաշվարկի ձև եմ ուզում, երբ մի մասը ֆինանսավորվում է համայնքի կողմից մյուս մասը ծառայության մատուցումից: Մի հարց նաև՝ եկամուտները և ծախսերը պե՞տք է նույն գումարը ստանամ՝ ընդամենը բաժնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Աիդա Նիկողոսյան. Բարև ձեզ, ես աշխատում եմ որպես բուժքույր և ստացել եմ 35 000 դրամ աշխատավարձ: Սակայն հուլիսի 1-ի ընդունած օրենքից հետո պետք է ստանայի 45 000 դրամ աշխատավարձ, մեր հաշվապահությունը պնդում է, որ մեզ չի հասնում, և որ բյուջեից փոխանցում չի կատարվել: Ասացեք խնդրեմ` դա հնարավո՞ր է, թե ոչ, կամ ասեք օրենք, որով մենք կկարողանանք պաշտպանել մեր իրավունքները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում

Ժաննա. Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ: Հարգանքով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովության վճար

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

ԼԻԱՆԱ. Հարգելի մասնագետներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը. եթե հղին գրանցված, օրինական կարգով 2 աշխատանք ունի, որոնցից մեկը բյուջետային վարձատվություն ունի, մյուսը` ինքնաֆինանսավորվող խոշոր միջազգային կազմակերպություն է, այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում դիկրետային գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահեստամասերի փոխարինում

Լիլիթ Բալայան. Հարցս հետևյալն է. պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության ծախսեր

Տաթևիկ. Բարև ձեզ, ես աշխատում եմ պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կարո՞ղ եք ինձ ասել, իրավունք ունի ՊՈԱԿ-ը ունենալ ներկայացուցչական ծախսեր, օրենքի ո՞ր հոդվածներով է կարգավորվում ՊՈԱԿ-ան ծախսերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրություն

Արմինե. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրություն աշխատակիցներին

Լարիսա. Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկ

Gayane. Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

Gor. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բյուջետային հիմարկների հաշվային պլան

Անահիտ. Ողջույն, ինձ անհրաժեշտ էր բյուջետային հիմարկների հաշվապահական հաշվային պլանը: Ձեր կայքում փնտրել, սակայն չեմ գտել, հնարավորության դեպքում օգնեք ինձ: Կանխավ շնորհակալություն: